Գերմանիայի Բունդեսթագում մեկնարկել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկումը, որին հաջորդելու է քվեարկությունը։ Թուրքիան բազմիցս սպառնացել էր Բեռլինին՝ այդ բանաձևի ընդունումը կանխելու համար։ Գերմանիայում բնակվող թուրքերն արշավ էին սկսել՝ դրա ընդունումը թույլ չտալու համար։ Բեռլինում դրան նվիրված բողոքի ակցիաներ էին անցկացվել։
Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևը, որը ներկայացվել էր իշխող ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի, Սոցիալդեմոկրատական կուսակցության և «90 Դաշինք/Կանաչներ» խմբակցությունների կողմից, ձայների մեծամասնությամբ ընդունվեց:
«Հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների 1915-1916թթ-ի ցեղասպանության հիշատակի և հիշատակման մասին» վերնագրով ընդունված բանաձևում ամրագրվում է, որ «Գերմանիայի Բունդեսթագը խոնարհվում է Օսմանյան կայսրությունում հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների տեղահանման և կոտորածների զոհերի առաջ»:
Բունդեսթագն այս բանաձևով անվերապահորեն ճանաչում է, որ 100 տարի առաջ երիտթուրքերի կողմից նախաձեռնվելև համակարգված ձևով իրականացվել է ավելի քան մեկ միլիոն հայերի տեղահանումը և ոչնչացումը:
«Նրանց ճակատագիրը զանգվածային ոչնչացումների, էթնիկ զտումների, տեղահանումների, ինչպես նաև` ցեղասպանության օրինակ է ծառայում, որոնցով 20-րդ դարը նման սարսափելի կերպով երբևէ նկարագրվել է», - ասված է բանաձևում:
Հայոց ցեղասպանության ճանաչումից զատ` բանաձևում նաև խոսվում է Գերմանական կայսրության դերակատարության մասին:
«Գերմանական կայսրությունը կրում է մեղսակցություն տեղի ունեցածի համար», - ասված է բանաձևում:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02