Տուն-2» ռեալիթի շոուի նախկին մասնակիցներից մեկի հարսանեկան զգեստի հեղինակը հայազգի դիզայներ Հայկ Ավանեսյանն է։ Starhit-ի հաղորդմամբ՝ հուլիսի 7-ին «Տուն-2»-ի նախկին մասնակիցներ Անտոն Գուսևն ու Վիկտորյա Ռոմանեցն ամուսնանում են։
Այժմ սիրահարները զբաղվում են տոնակատարության կազմակերպմամբ։
Հիանալի տեսք ունենալու համար Վիկտորյան շատ ժամանակ է ծախսում գեղեցկության պրոցեդուրաների վրա։ Ապագա ամուսինները մանրամասներ են պատմել իրենց հարսանիքից։
«Իմ զգեստը պետք է ընդգծի մարմնիս բոլոր բարեմասնությունները՝ կուրծքը, կոնքերն ու սլացիկ ոտքերը։ Ես ամեն օր առավոտյան վազում եմ և պարի եմ հաճախում։ Այս ամենն անում եմ հանուն իմ հարսանեկան զգեստի»,- պատմել է Ռոմանեցը։
«Տուն-2»-ի նախկին մասնակիցն իր զգեստի ընտրությունը կատարել է հօգուտ թանկարժեք մետաքսի և իտալական ժանյակի, որպեսզի կերպարը լինի մաքսիմալ թեթև։ Քողը լինելու է չորս մետրանոց։
«Զգեստիս դիզայների ընտրության հարցում մեկ րոպե անգամ չեմ վարանել։ Հայկ Ավանեսյանի տաղանդի մասին գիտեմ դեռ իմ հարազատ քաղաքից՝ Դոնեցկից։ Երբ դեռահաս էի՝ հետևում էի իր ստեղծած շքեղ հագուստների հավաքածուներին։ Նա աշխատում է որակով և քանակի հետևից չի վազում։ Ինձ այդ փաստը շատ է դուր գալիս։ Չեմ կասկածում՝ իմ հարսանեկան զգեստը կլինի այս տարվա ամենաքննարկվողը»,- ասել է Վիկտորյա Ռոմանեցը։
Շուտով նա կստանա իր հարսանեկան զգեստը։ Ռեալիթի շոուի նախկին մասնակիցը հարսանիքի համար հարմար աքսեսուարներ և կոշիկ է ընտրում։
«Մեկ շաբաթից Հայկի ստեղծածը կլինի արդեն Մոսկվայում»,-ասել է Ռոմանեցը։
Վիկտորյան 700 հազար ռուբլի է ծախսել հարսանեկան զգեստի վրա։