Երեկոյան կմեկնարկի, արդեն միջազգային փառատոն դարձած, «ԱՐՏ ՖԵՍՏ 2016»-ը
02.06.16 | 14:40
Այսօր երեկոյան մեկնարկում է «ԱՐՏ ՖԵՍՏ 2016»-ը, որն այս տարի, ընդլայնելով իր շրջանակները, դարձել է միջազգային: Այս տարի առաջին անգամ ընգրկված են մասնակիցներ Հայաստանից և սփյուռքից: Փառատոնը նվիրվում է ՀՀ Անկախության 25 ամյակին և անցկացվում «Երևանյան ամառ» ծրագրի շրջանակներում:
Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց փառատոնի նախագահ Էրիկ Բարսեղյանը:
ՀՀ վաստակավոր արտիստ, փառատոնի գեղարվեստական ղեկավար Դավիթ Հակոբյանը նշեց, որ ուրախ է, որ անդադար նոր անուններ են միանում «ԱՐՏ ՖԵՍՏ»-ին:
Փառատոնն այս տարի տևելու է հուլիսի 2-ից 12-ը,որի ավարտից հետո մրցանակակակիրներին կտրամադրվի աջակացություն և հնարավորություն նոր աշխատաքներ ստեղծելու:
«Ես ուրախ եմ լինել հանձնախմբում, քանի որ փառատոնը տարեցտարի ընդլայնվում է թե ծավալի, թե բովանդակության առումով: Այս փառատոնը բացառիկ է, քանի որ ստեղծագործ երիտասարադներն ունեն փոխշփման հնարավորություն»,- ասաց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Անետա Երզնկյանը: մասնագիտական հանձնախմբի ներկայացուցիչ:
Ի հավելում նրա խոսքի ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանը նշեց.
Այսպիսի փառատոնները կնպաստեն նրան, որ մեծահարուստ հայերը կվորոշեն իրենց ներդրումն ունենալ մշակույթի մեջ, քանի այն երկիրը որը չունի մշակույթ. չունի ոչինչ»:
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 18-ին, «Կարապի լճում» տեղի կունենա «ԱՐՏ ՖԵՍՏ 2016» միջազգային երիտասարդական փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը։