Հունիսի 21-ին լրացել է Ոստիկանության զորքերի կազմավորման 25-ամյակը։
Ինչպես հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից, հոբելյանական արարողությանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը, բարձրաստիճան սպաներ, պաշտոնյաներ, հյուրեր:
Հանդիսության մասնակիցները ծանոթացել են զինտեխնիկայի և հատուկ միջոցների նմուշներին, որոնցով վերջին շրջանում հագեցվել են ոստիկանության զորքերը:
Այնուհետև տեղի է ունեցել ոստիկանության զորքերի կազմավորման 25-ամյակին նվիրված խաչքար-հուշարձանի բացման և օծման արարողություն:
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով հուշարձանի հեղինակ քանդակագործ Հովիկ Կոստանյանը պարգևատրվել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով:
Հոբելյանի առթիվ Զորքերի անձնակազմին ողջույնի խոսքով դիմել է ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը: Ոստիկանության զորքերի քառորդդարյա ուղին արժևորել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Մի խումբ զինծառայողներ ծառայողական և մարտական պատրաստության բարձր ցուցանիշների համար և ոստիկանության զորքերի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ պարգևատրվել են ՀՀ պաշտպանության նախարարի կողմից:
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն անդրադարձել է ոստիկանության զորքերի կայացման ընթացքին և առաքելությանը:
Ոստիկանության պետի հրամանով՝ ծառայողական և մարտական բարձր պատրաստականության համար և հոբելյանի առթիվ Զորքերի մի շարք զինծառայողներ արժանացել են խրախուսանքների:
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01