«Փաստ» օրաթերթը գրում է. «Ավտովարորդների պաշտպանության լիգա» ՀԿ ղեկավար Տիգրան Հովհաննիսյանի և իր համախոհների՝ տաքսու վարորդների ու ավտոմեքենա ներկրողների ջանքերով հիմնվել է «Ազգային պաշտպանության լիգա» անունով նոր կուսակցություն, որպեսզի կարողանան ոլորտում առկա խնդիրների դեմ ավելի հիմնավոր պայքարել և փրկել տաքսու վարորդների պատիվը, որը կործանել են հայոց նախկին և ներկա կառավարությունները: Պայքարի ուղղությունները բազմաթիվ են, սակայն հիմնական պայքարը լինելու է վարորդների իրավունքների պաշտպանությունը և ոլորտում առկա խնդիրների լուծումները գտնելը:
«Ընտանիք կամ գերդաստան չկա, որտեղ տաքսիստներ չլինեն: Եվ եթե դիտարկեք, ապա ներկա տաքսիստների մեջ ուսանողներ էլ կան, թոշակառուներ էլ, գիտնականներ էլ, քանի որ ավելի հարմար է նման ձեւով գումար աշխատելը: Եվ այն, ինչ որ այսօր ասում են կառավարության նիստերի ժամանակ, թե տաքսիստների մեջ թմրամոլներ, չստիկներով կամ անթրաշ մարդիկ են աշխատում, մենք ավելի վաղ էինք պահանջում, որ նրանց մեր շարքերից հեռացնեն: Բայց մեր պահանջները մշտապես անտեսվում են»,- ասաց Տ. Հովհաննիսյանը:
Նրա պնդմամբ՝ կառավարությունն ինքն է հոգեկան հիվանդներին «ներդնում» ավտովարորդների շարքերում, որպեսզի ակցիաների ժամանակ խժդժություններ հրահրեն և հասարակության մեջ ատելություն սերմանեն այդ դժվարին մասնագիտության տեր մարդկանց հանդեպ: «Կառավարությունն ինքն է թույլատրում չստիկներով, թրաշով, թմրամոլ, հոգեկան հիվանդ մարդկանց նման գործունեությամբ զբաղվեն և տարին մեկ էլ գոռում են, թե ոլորտը կանոնակարգելու համար շուտով օրենք են մտցնելու: Բայց իրականում կառավարությունը օրենքներ գրելու համար գումար է ստանում, այդ պատճառով էլ այնպես չի անում, որ խնդիրները միանգամից լուծվեն: Այնպիսի օրենքներ են գրում, որ դրանք շիտակ չլինեն ու միշտ հասարակություն-ավտովարորդներ դաշտում կռիվ լինի, կառավարությունն էլ անընդհատ օրենք գրի ու փող աշխատի:
Մեր պահանջն է, որ վարչապետը տղամարդավարի դուրս գա իր կաբինետից, իջնի ժողովրդի մեջ ու ընդունի, որ տաքսու ոլորտում բիզնես և ցեղասպանություն է իրականացվում, որի սկիզբը դրվել է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ժամանակներից»,- ասաց Տ. Հովհաննիսյանը։
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01