«Հրապարակ» թերթը գրում է. «Գյումրու ավագանին այս օրերին վայելում է ամառային հանգիստը և մինչ աշուն՝ սեպտեմբեր, նիստեր չի հրավիրելու, եթե, իհարկե, արտահերթ կարգով ինչ-որ հարց քննարկելու անհրաժեշտություն չծագի: Սակայն ավագանու ամենամեծ՝ «Բալասանյան» դաշինք խմբակցության ներսում, դատելով մեզ հասած լուրերից, իրավիճակն այնքան էլ հարթ չէ:
Մինչ այժմ խմբակցությունը նիստեր էր հրավիրում և առանց քվորումի խնդրի հետ բախվելու, սահուն կազմակերպում իր աշխատանքը: Ավագանու մյուս խմբակցությունները՝ ԲՀԿ-ն, ԳԱԼԱ-ն ու ՀՎԿ-ն, անցած 9 ամիսների ընթացքում բոյկոտում էին ավագանու աշխատանքները, սակայն վերջին նիստը բացառություն դարձավ՝ ՀՎԿ-ն, ի դեմս ավագանու իր չորս անդամների, դադարեցրեց բոյկոտն ու ստանձնեց ավագանու պարտականությունների կատարումը:
Այս հանգամանքը տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տվեց, ընդհուպ՝ ՀՎԿ-ականները մեղադրվեցին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդու կողմից «գնվելու» և 300 հազար դրամ աշխատավարձի դիմաց նիստերին իրենց ներկայությունն ապահովելու մեջ: Բայց փաստը, թե ինչու քաղաքապետը «թեթևացավ» ու ՀՎԿ-ին բոյկոտը դադարեցնելու առաջարկ արեց այն դեպքում, երբ քվորումի խնդիր նրան աջակցող ավագանին չուներ՝ մնում է անհասկանալի:
Այս քայլի վրա որոշ լույս սփռեց հենց նույն ՀՎԿ-ն՝ ի դեմս խմբակցության անդամ Հասմիկ Եղիազարյանի, ով մեզ հետ զրույցում ասել էր. «Առաջարկվել է մասնակցել ավագանու նիստերին, որովհետև այնտեղ նիստին խժդժուկներ են եղել, և վտանգ է զգացել քաղաքապետը, որ կարող է «Բարգավաճից» անցած ավագանու անդամները, որոնք այսօր «Բալասանյան դաշինքում» են, չմասնակցեն ավագանու նիստերին: Այդ դեպքում 17 թիվը՝ քվորումը, չէր ապահովվի, և ավագանին չէր կարողանա աշխատել: Դրա համար, ինձ չի եղել անձամբ, բայց մեր խմբակցության անդամներից երկուսին առաջարկել են գնան ավագանու նիստին:
Մեզ հասած տեղեկություններով՝ Բալասանյան Սամվելը մտավախություն ունի, որ «Բալասանյան դաշինքով» անցած ավագանիներից ոմանք կարող են չմասնակցել նիստերին»:
Եղիազարյանը, սակայն, չնշեց, թե ովքեր են այդ՝ «Բարգավաճից» «Բալասանյան դաշինք» խմբակցության միջոցով ավագանու անդամ դարձած անձինք և այդ ինչ «խժդժուկների» մասին է խոսքը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
13:21
13:05
12:45
12:22
12:06
11:45
11:16
10:53
10:33
09:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55