«Փաստ» օրաթերթը գրում է. «Ուկրաինայում գողական խմբավորումների հակամարտության արդյունքում կողմերից մեկը զգալի առավելություն է ձեռք բերել: Հունաստանի 44–ամյա «օրենքով գող» Անդրեյ Նեդզելսկին, նույն ինքը՝ «Նեդելյան», նույն ինքը՝ Անդրեյ Լվովսկին «գահընկեց» է արվել. կասեցվել են «օբշչակին» վերահսկելու նրա լիազորությունները:
Ըստ Primecrime կայքի տեղեկատվության՝ Ուկրաինայում «օրենքով գողերի» ազդեցության ոլորտները ներկայում բաշխված են հետևյալ կերպ. Կենտրոնի և Արևմուտքի համար պատասխանատու է Նեդելյան և նրա հավատարիմ ավագ ընկերը, 62–ամյա Սերգեյ Լիսենկոն՝ նույն ինքը Լյորա Սումսկոյը:
Արևելքը ավանդաբար կվերահսկվի ռուսթավյան վրացիների՝ քրեական հեղինակություն Ալեկո Նակրելեշվիլի-Պետրովսկու (Նարիկ) և «օրենքով գողեր» Գիա Խմելիձեի (Խմելո) ու Գիա Լոբժանիձեի (Կուցու) կողմից: Վերջերս «կրտսեր գործընկերոջ» կարգավիճակով նրանց դնեպրոպետրովյան խմբին էին միացել Սերգո Գլոնտին (Գուգա) և Լաշա Ջաչվլիանին (Լաշա Սվան): Ժամանակի ընթացքում խմբավորումների միջև հակադրություն առաջացավ, որը կապում են Դնեպրոպետրովսկից մեկ այլ սլավոնական ծագմամբ գողի՝ Նեդելյայի կողմից վերահսկվող սաթի բիզնեսից գերշահույթի իր բաժինը ստանալու փորձի հետ:
Տարեսկզբին կողմերի հարաբերությունները վերածվել են թշնամականի: Լուրեր են շրջում, թե Գուգան 70 հազար դոլարով «Վալ» խլացուցիչով ինքնաձիգ է գնել, Նեդելյան էլ, իմանալով այդ մասին, ուժեղացրել է իր պաշտպանությունը: Իսկ Լյորան, իր հերթին, հրապարակայնորեն արտահայտվել է Գուգայի վերաբերյալ, թե՝ թող առիթ տա՝ քացու տակ կգցեմ: Սակայն անձնական հանդիպումներից «օրենքով գողերը» խուսափել են, թիկունքից անտեղի «հայհոյելով» միմյանց, հատկապես Նեդելյային, ում Օդեսայում վերջերս իր ձերբակալման համար մեղադրում է Գուգան:
Հատկանշական է, որ երբ Նեդելյային տեղյակ են պահել այդ մասին, անվրդով պատասխանել է՝ «թող փորձեն երեսիս ասել» և նույնիսկ պարծեցել, թե գողերի հեռախոսային խոսակցությունների վերծանումների մի հաստ կապոց ունի և նրան վաղուց է հայտնի ով, երբ և ինչ է ասել իր մասին: Արդյունքում, ավելի ծանրակշիռ ոչինչ չգտնելով՝ վրացիները շրջանառության մեջ են դրել գաղտնի ծառայությունների հետ Նեդելյայի հիպոթետիկ կապի թեման: Շուտով նրա «կասկածելի» վարքագծի մասին Հունաստանում տեղեկացել է Նեդելյայի «կնքահայր» Դավիթ Սեբիսկվերաձեն, ով հենց նոր էր ազատ արձակվել: Հունիսի սկզբին, պատրվակով, թե «անհրաժեշտ է դադարեցնել վատ խոսակցությունները», Դաթոն Նեդելյային իր մոտ էր կանչել: Բողոքելով առողջական վիճակից և խոշոր վճարներից՝ իրավաբանական ծառայությունների դիմաց, Դաթոն, խոսքի մեջ, մեծ գումար է խնդրել Նեդելյայից, ով, սակայն, մերժել է, պատճառաբանելով, թե չունի:
Ինչ վերաբերում է այցի հիմնական նպատակին՝ Գուգայի և Լաշայի փոխհարաբերություններին, Նեդելյան մեկ շաբաթ է խնդրել, որից հետո կրկին Հունաստան պետք է վերադառնար: Սակայն մեկ շաբաթ անց Նեդելյան ոչ միայն չէր վերադարձել, այլև նույնիսկ տեղյակ չէր պահել, թե չի կարող ներկայանալ, ավելի վատթարացնելով իրավիճակը:
Հենց դրանից հետո էլ տեղի է ունեցել Նեդելյայի ճակատագրական հեռախոսազրույցը Գիա Զվիադաձեի հետ, ով, ի պատասխան Նեդելյայի արդարացման, թե՝ գործ ուներ, հայտարարել էր. «Գողը չի կարող ավելի կարևոր գործեր ունենալ, քան այն գործերը, որոնց համար նրան սպասում են այլ գողեր»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
13:21
13:05
12:45
12:22
12:06
11:45
11:16
10:53
10:33
09:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55