Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված կառավարության ծրագիրը էապես տարբերվում է նախորդ ծրագրերից։ Խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը։ Այս ծրագիրը նախորդներից տարբերվում է թե՛ բովանդակությամբ, թե՛ հստակությամբ, թե՛ կառուցվածքով։
«Կառավարության այս ծրագրում մենք տեսնում ենք նաև քաղաքական բավարար կամք այն կյանքի կոչելու համար, ինչը ևս շատ կարևոր է»,- նշեց Նահապետյանը։
Անդրադառնալով կառավարության ծրագրի քննարկման ընթացքում ընդդիմադիր պատգամավորների հարցադրումներին, թե ո՞վ է 2018թ. զբաղեցնելու վարչապետի պաշտոնը, Կորյուն Նահապետյանն ընդգծեց, որ նման հարցադրումներն ընդամենը լայն ժպիտ են առաջացնում, քանի որ ժամանակավրեպ են և դուրս են քաղաքական տրամաբանությունից:
«Կառավարության այս ծրագիրը իր հիմքում ունի Ազգային ժողովում ձևավորված այն արդյունքը, որ մենք այսօր տեսնում ենք։ Մենք իրականացնելու ենք 5-ամյա ծրագիր, իսկ թե ովքեր են իրականացնելու այն, այդ հարցի պատասխանը մենք ունենք ու կունենանք նաև հետագայում, երբ հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից հետո կառավարությունը հրաժարական կտա, և կձևավորվի նոր կառավարություն։ Մենք անցումային շրջանում ենք գտնվում և այս շրջանը պետք է անցնենք առանց ցնցումների, քանի որ իրավունք չունենք կասկածի տակ դնել մեր անվտանգությունը»,- ընդգծեց պատգամավորը։
Նա հավելեց, որ Սահմանադրության համաձայն՝ 2018թ. կառավարությունը հրաժարական է տալու, սակայն դա չի նշանակում, թե այս ծրագիրը շարունակություն չի ունենալու։ Նա ընդգծեց, որ ծրագիրը 5-ամյա է, իսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ազգային ժողովի առաջին նիստի ընթացքում խոսել է ավելի երկար ժամկետների մասին: «Այս իմաստով էական չէ, թե 2040թ. ով է լինելու վարչապետը։ Էականն այն է, որ մենք ունենք ծրագիր, որը պատրաստվում ենք կյանքի կոչել»:
Պատգամավորի գնահատմամբ՝ այդ հարցադրումները քաղաքական խայծ են, որ բերվում են օրակարգ՝ քաղաքականության մեջ ինտրիգներ առաջացնելու համար։
09:45
09:02
00:00
00:00
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
12:03
11:58
11:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44