«Բռավո՜», - Ազգային ժողովում իր ելույթն այսպես սկսեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
«Պետք է ասեմ, որ ընդդիմադիր երկու դաշտը հավասարվեց, երկուսն էլ ընդդիմություն են, չգիտեմ՝ այս մի գիշերվա մեջ ինչ է եղել», - նշեց Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով «Ծառուկյան» ու «Ելք» խմբակցություններին։
Նա նշեց, թե տպավորություն է ստացել, որ որոշ քաղաքական գործիչներ ընդհանրապես չեն կարդացել կառավարության ծրագիրը։
«Որովհետև խոսում են, թե տարածքների համաչափ զարգացման մասին բան չկա, կամ խոսում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված, ի նկատի ունեցեք, այս ամբողջ ծրագիրը խոսում է մեր անվտանգության ու առաջընթացի մասին», -ընդգծեց ՀՀԿ-ական պատգամավորը։
Նա շեշտեց՝ ՀՀԿ-ն ԼՂ խնդրի կարգավորման հետ կապված չի գրում, այլ պետք է գործի։
«Պարոն Փաշինյան, ձեր դիրքորոշումը Ղարաբաղում, երբ որ մենք շրջում էինք սահմաններում, և ձեր հիացմունքը, թե մենք ինչպես ենք հզորացրել սահմանները, մենք ինչպես ենք կարողացել այդ սարքավորումները տեղադրել, այստեղ լրիվ այլ ելույթներ եք ունենում, դա ընդունելի չէ», - ասաց Վահրամ Բաղդասարյանը։
Խոսելով իրոնիայով խոսող քաղաքական գործիչների մասին՝ ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց, որ ակամայից հիշում է երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանիի «պոդյեզդի» պատմությունը։
«Ես խնդրում եմ, այդ հոգնանքով խոսող նորաթուխ քաղաքական գործիչները, որոնք որ փարձառու վարչապետի կամ կառավարության մասին խոսում են հեգնանքով, նրանք հիշեն այդ պոդյեզդի պատմությունը, դա շատ վտանգավոր պատմություն է», - ասաց նա։
Վահրամ Բաղդասարյանի այս խոսքին տեղից ռեպլիկով արձագանքեց Նիկոլ Փաշինյանը, Վահրամ Բաղդասարյանն էլ պատասխանեց. «Դու նորաթուխ չես, է՜, դու բավականին փորձառու ես»։
Արձագանքեց նաև ԱԺ նախագահ Արա Բալոյանը, ով միայն կրկնում էր. «Վահրա՜մ, Նիկո՜լ, Վահրա՜մ, Նիկո՜լ, մի րոպե»։
«Նիկոլ, քո մասին չէր, խի՞ ես վեր ունում», - լոռեցու բարբառով արձագանքեց Վահրամ Բաղդասարյանը։
«Մեր մասին տենց չխոսես, շշով կտամ վապշե, պոդյեզդի մակարդակ ես ուզում, արի գնանք խոսենք», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Կարգի հրավիրեք էս երիտասարդին», - արձագանեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը։
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02