Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհների առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակություն կատարելու կասկածանքով կալանավորված ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի համակարգող Մարինե Պապյանը կշարունակի մնալ կալանքի տակ: ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է պաշտպանի բողոքը:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մարինե Պապյանի պաշտպան Հունան Բաբայանը:
«Վերաքննիչ բողոքը մերժվել է, որի որոշումն արդեն բողոքարկվել է Վճռաբեկ դատարան: Հիմքում այն է դրվել, որ խնամքին երեխայի և մոր առկայությունը բավարար պայման չէ ազատ արձակելու համար: Ըստ էության՝ որոշման հիմքում լուրջ պատճառաբանություններ չեն դրվել»,-ասաց պաշտպանը:
Դիտարկմանը, թե փաստորեն դա ենթադրում է նաև, որ Պապյանը կխոչընդոտի քննությանը, այն դեպքում, երբ արդեն երկու տարի է գործի քննություն է ընթանում, պաշտպանն ասաց. «Վարույթն իրականացնող մարմնի հիմնական պատճառաբանությունները, որ կթաքնվի, կխոչընդոտի գործի քննությանը, հիմնավոր չեն: Գործը քննվում է արդեն երկու տարի, որի ընթացքում Մարինե Պապյանն աշխատել է այդ նույն գրասենյակում և գործին խոչընդոտելու որևէ նվազագույն դրսևորում չի ցուցաբերել, թաքնվելու փորձ ևս չի արել: Ծանուցագրով ներկայացել է քննչական բաժին, բայց այսօր իրենք այդ տարածված շաբլոնային ձևակերպումներն են մեջբերում»:
Հարցին, թե ով է խնամում Պապյանի անչափահաս՝ 8-ամյա որդուն, պաշտպանն ասաց, որ հաշմանդամության կարգ ունեցող տատիկն է խնամում, ով նույնպես գտնվել է Մարինե Պապյանի խնամքին. «Ստիպված, որովհետև այլ ելք չկա»:
Նշենք, որ Պապյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ՝ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն:
Քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմամբ, դրանք իրենց համակցության մեջ վերլուծությամբ և համատեղ գնահատմամբ, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի իրականացման համար հատկացված առանձնապես խոշոր չափերի գումարների հափշտակության, հափշտակությանն օժանդակելու, ինչպես նաև մի խումբ անձանց կողմից փաստաթղթի կեղծիք կատարելու համար որպես մեղադրյալ է ներգրավվել 13 անձ՝ Տիգրան Սուքիասյանը, Գևորգ Ղազարյանը, Ռուբինա Տեր-Մարտիրոսյանը, Արմեն Բարեղամյանը, Անահիտ Ավագյանը, Սերգեյ Բալասանյանը, Դինա Մանուկյանը, Կարեն Ստեփանյանը, Թերեզա Դիլանյանը, Ալեքսանդր Պողոսյանը, ինչպես նաև Հրայր Գյոնջյանը, Գարիկ Չիլինգարյանը և Գեղամ Պետրոսյանը։ Վերջին երեք անձի՝ Հ.Գյոնջյանի, Գ.Չիլինգարյանի և Գ.Պետրոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47