Հունիսի 22-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն աշխատանքային շրջայց է կատարել Վարդենիկ համայնքում գործող «Համայնքային Զարկերակ» ՀԿ ի կողմից հիմնադրված «Սարերի Բարիք» սոցիալական ձեռնարկություն և տեղում ծանոթացել վերջինիս կողմից իրականացվող աշխատանքներին։
Ձեռնարկության համահիմնադիր Արտուշ Խաչատրյանը շրջայցի ընթացքում մարզպետին ներկայացրել է ձեռնարկության գործունեության պատմությունը, շեշտելով, որ ԵՄ «Համայնքային զարգացումը սոցիալական ձեռներեցության միջոցով» ծրագրի շրջանակներում մեկնարկած ծրագիրն արդեն իսկ կարևոր նշանակություն ունի համայնքի համար։ Խաչատրյանը հավելել է, որ տարբեր համայնքներից տասնյակ քաղաքացիներ հավաքում և համապատասխան գումարի դիմաց իրենց են հանձնում տարածաշրջանում աճող բանջարեղեն և ուտելի խոտաբույսեր՝ շուշան, ուրց, ավելուկ։
Կարեն Բոթոյանը հետաքրքրվել է սույն ծրագրի ընդլայնման հնարավորություններով և առաջարկել ավելի առարկայական քննարկում կազմակերպել, համայնքների ղեկավարների և շահագրգիռ այլ անձանց հետ, որի նպատակը կլինի մարզի տարածքում նմանատիպ ծրագրերի տարածմանը նպաստելուն ուղղված քայլերի մշակումը, ինչպես նաև մարզպետարանի աջակցության հնարավոր տարբերակներ քննարկելը։
Մարզպետը վստահություն է հայտնել, որ այսպիսի ծրագրեր կյանքի կոչելով հնարավոր կլինի մարզի բնակիչների համար ստեղծել եկամտի լրացուցիչ, այլընտրանքային աղբյուր։ Շրջայցի ավարտին Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել նաև Վարդենիկ համայնքի վարչակազմի հետ։
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58