11 ամիս անազատության մեջ գտնվելուց հետո ազատ արձակված «Ոտքի´ Հայաստան» քաղաքացիական շարժման խորհրդի անդամ Դավիթ Հովհաննիսյանի համար Վերաքննիչ դատարանի որոշումն անսպասելի է եղել. «Մեր դատական համակարգն անկանխատեսելի է եւ Վերաքննիչի այս որոշումն անսպասելի էր ինձ համար: Ով ինչ ուզում անում է, այդ պատճառով էլ անկանխատեսելի էր ամեն ինչ»:
Դավիթ Հովհաննիսյանի խոսքով, իրեն առաջադրված մեղադրանքը բացարձակ անհիմն է եղել, որն էլ ի վերջո ապացուցվել է:
«Ես ինձ առաջադրված մեղադրանքը բացարձակապես չեմ ընդունում, նման բան չի եղել, ես երբեք ոչ մեկի վրա քար չեմ նետել: Իմ դեմ ցուցմունք տված երկու ոստիկանների ցուցմունքը բացարձակ սուտ է: 11 ամիս շարունակ պնդել եմ, որ ոստիկանների նկարածը ուսումնասիրեն եւ կտեսնեն, որ ես բացարձակ անմեղ եմ: Երեւի նայել են բոլոր տեսագրությունները եւ հասկացել, որ ես քար չեմ նետել ոչ մեկի վրա: Սակայն, 11 ամիս ոչ մի բանի համար ես բերդում նստեցի: Դեռ չգիտեմ, բողոքարկելու ենք թե ոչ, փաստաբանների հետ պետք է խորհրդակցեմ, որովհետեւ ինձ մոտ ինֆորմացիայի պակաս կա, սակայն, ինչ-որ բան որ նախաձեռնեմ՝ լրատվամիջոցները կիմանան»,-ասաց նա:
Դավիթ Հովհաննիսյանը կարծում է, որ 11 ամիս իրեն անազատության մեջ պահելը քաղաքական հետապնդում է եղել իր նկատմամբ. «Այդ դեպքերից հետո հիմնականում ինձ ու Անդրիաս Ղուկասյանին պահեցին անազատության մեջ. հետապնդում էր մեր հանդեպ, մեր քաղաքական հայացքների հետ էր կապված: Ընտրական պրոցեսներ էին, այլ հարցեր կային, դրա համար էլ բերդում պահեցին մեզ»:
Ազատ արձակված «Ոտքի´ Հայաստանի» անդամy շարունակելու է պայքարը, սակայն, դեռ չգիտի՝ ինչ ճանապարհով:
«Մարդ, եթե պայքարող է տեսակով, միշտ էլ շարունակում է պայքարը: Բայց հիմա ես չեմ կարող հստակ ասել, թե ինչպես եմ շարունակելու, քանի որ ինֆորամցիայի պակաս ունեմ, պետք է Հայաստանի քաղաքական դաշտը ուսումնասիրեմ, որ հասկանամ՝ ինչ ձեւով եմ շարունակելու»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Դավիթ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի երկրորդ մասով, այն է՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը: Նա 11 ամիս անազատության մեջ էր, հունիսի 21-ին Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել նրան գրավի դիմաց ազատ արձակել:
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47