Տեղի է ունեցել Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի համակարգի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի երկրորդ նիստը, որը վարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը։
Նշենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականով պաշտոնական հրավեր էր ուղարկվել Երևանի նորընտիր ավագանու բոլոր խմբակցություններին՝ մասնագիտական խմբում ընդգրկվելու և գործընթացին մասնակցելու համար։ Ըստ այդմ, քննարկմանը մասնակցել են ավագանու բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները:
Հանդիպման շրջանակում քննարկվել են խորհրդատու կազմակերպության նախորդ հաշվետվության մասին մասնագիտական խմբի դիտարկումները, ինչպես նաև ներկայացվել են ավտոբուսային նոր երթուղային ցանցի, ինտեգրված սակագնի և տոմսային համակարգի մասին գնումների ընթացակարգերի վերաբերյալ առաջարկներ։ Խորհրդատու կազմակերպությունը որպես ուղենիշ դիտարկել է տեղական իրավական դաշտի առանձնահատկությունները, առկա ռեսուրսները, ինչպես նաև նախորդ հաշվետվությունների մասին մասնագիտական խմբի դիտարկումները ։
Նիստը նախագահող Վահե Նիկոյանը շնորհակալություն է հայտնել մասնագիտական խմբին՝ արձանագրված դիտարկումների և առաջարկների համար, ապա հավելել.
«Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի համակարգի բարեփոխումը մեր համաքաղաքացիներին հուզող ամենակարևոր հարցերից մեկն է։ Եվ, հաշվի առնելով նախորդ նիստի հանդեպ հանրային մեծ հետաքրքրությունը, մենք օր առաջ պետք է ուրվագծենք Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի նոր ցանցի բարեփոխումների ուղղությունն ու կարճ ժամանակում տանք հանրային քննարկումների մեկնարկը»։
Զեկույցով հանդես է եկել նաև «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սարգիս Մանուկյանը, որը ներկայացրել է Երևանի հասարակական տրանսպորտի բարեփոխումների հանրային փոխգործակցության էլեկտրոնային հարթակը, որը կսկսի գործել հուլիս ամսից և մայրաքաղաքի բնակիչներին հնարավորություն կընձեռի, հանրային քննարկումներին զուգահեռ, կարևոր այս հարցում որոշումների կայացման գործընթացին մասնակցել նաև այս գործիքի միջոցով։
Նիստի շրջանակում կազմակերպված հարցուպատասխանի ընթացքում հանգամանալից և մանրամասն պատասխանվել է բարձրացված բոլոր հարցերին: Աշխատանքային խմբի անդամները ներկայացրել են նաև իրենց առաջարկներն ու դիտարկումները:
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01