ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Մնացական Սանթրոսյանը 339 փամփուշտ է գտել , որոնք թաքցրել է, իսկ արձակուրդ մեկնելիս տարել տուն: Գործի նախաքննություն ավարտվել է և գործը հունիսի 21-ին ուղարկվել է Բերդի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Այն մակագրվել է դատավոր Զոյա Զաքինյանին:
Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացմամբ, որ ժամկետային զինծառայող Մնացական Սանթրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ Ն զորամասի ժամկետային զինծառայող 2017թ մարտի 17-ից մինչև ապրիլի 2-ն ընդգրկված լինելով նույն զորամասի պաշտպանական շրջանում տեղակայված Խուբան կոչվող մարտական հենակետում որպես դիտորդ, 2017թ մարտի 26-ին ժամը 06:30-ի սահմաններում մարտական հենակետում գտնելով ապօրինի կերպով ձեռք է բերել 339 հատ 7.62 տրամաչափի ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ:
Զինծառայողը փամփուշտները թաքցնելով իր մոտ գտնվող սպորտային պայուսակում, դրանք ապօրինի կերպով տեղափոխել է զորամաս և պահել գումարտակի պահասենյակում: Ապրիլի 5-ին հերթական արձակուրդ մեկնելիս, Վանաձոր քաղաքի իրենց տուն տեղափոխելու նպատակով փամփուշտները տեղավորել է Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի բնակիչ Հովիկ Գրիգորյանի կողմից շահագործվող Վազ 2107 մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում, սակայն նույն օրը ժամը 12:00-ի սահմաններում Տավուշի ՌՈ բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է:
Ժամկետային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը՝ պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Մնացական Սանթրոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը:
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47