Ապրիլյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայող, սերժանտ Վլադիմիր Մելքոնյանը հունիսի 23-ին կդառնար 21 տարեկան:
Գյումրեցի զինծառայողը ապրիլյան քառօրյա պատերազմի առաջին զոհն էր. 2016 թվականի ապրիլի 1-ին մարտական դիրքում հերթապահություն իրականացնելիս հակառակորդի կողմից մահացու հրազենային վիրավորում է ստացել: Նրա զոհվելուց մի քանի ժամ հետո՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Վլադիմիր Մելքոնյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, ինչպես նաև՝ ՀՀ «Մարտական ծառայություն»մեդալով:
Վլադիմիրը 2016 թվականի հուլիսին զորացրվելու էր: Հարազատների պատմելով ծառայությունից երբեք չի դժգոհել; Նա հնարավորություն է ունեցել ծառայել Հայաստանում, քանի որ բանակ զորակոչվելու ժամանակ ավագ եղբայրը ծառայում էր Իջևանում, սակայն չի համաձայնել և խնդրել է, որ իրեն Արցախ ուղարկեն ծառայության:
Արցախի նկատմամբ սերը, հայրենասիրությունը փոխանցվել էր Արցախյան պատերազմի մասնակից հորից, որը մահացել է 1998թ-ին՝ շաքարային դիաբեդից: Վլադիմիրի մայրը՝ տիկին Սվետլանա երկու զավակներին մեծացրել է պապ ու տատի օգնությամբ:
Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված զինծառայողներից 7-ը Գյումրիից էին:
Հայրենիքի սահմանների պաշտպանության համար Արցախում հերոսաբար զոհված քաջ տղաներն էին` Վլադիմիր Մելքոնյան, Մերուժան Ստեփանյան, Ալեքսան Առաքելյան, Վիկտոր Յուզիխովիչ, Հրաչ Գալստյան, Գևորգ Վարդանյան, Տիգրան Աբգարյան:,
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47