Հայաստանը պատրաստակամ է խորացնելու հարաբերությունները Լիտվայի հետ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Այս մասին, այսօր՝ հունիսի 23-ին, Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Կառավարությունից հայտնում են, որ վարչապետը նշել է, որ երկու երկրների միջեւ ձեւավորվել են ամուր բարեկամական կապեր, եւ Հայաստանը պատրաստակամ է խորացնելու հարաբերությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:
Վարչապետն ու Լիտվայի դեսպանը քննարկել են հայ-լիտվական տնտեսական համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Կողմերը համակարծիք են եղել, որ առկա է չօգտագործված մեծ ներուժ, եւ պետք է գործնական քայլեր ձեռնարկել այն իրացնելու ուղղությամբ: Առեւտրատնտեսական կապերի աշխուժացման համատեքստում կարեւորվել է հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի ակտիվ աշխատանքը, որի երկրորդ նիստը նախատեսվում է անցկացնել այս տարվա աշնանը, Երեւանում: Զրուցակիցներն անդրադարձել են համատեղ գործարար համաժողովների կազմակերպման, երկկողմ ու բազմակողմ ձեւաչափերով գործակցության ընդլայնման եւ ծրագրերի իրականացման հնարավորություններին:
Կարեն Կարապետյանը եւ Էրիկաս Պետրիկասը մտքեր են փոխանակել նաեւ Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների եւ ԵՄ շրջանակում Հայաստան-Լիտվա համագործակցության շուրջ:
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47