Ռուսաստանի ամենահեռավոր հյուսիսային սահմանը հատած և Նորվեգիայում հայտնված հայերի հարցը ՀՀ արտաքին գործերի նախարարության ուշադրության կենտրոնում է: Նորվեգիայում ՀՀ դեսպանությունը դիմել է այդ երկրի ոստիկանություն, որտեղից հաստատել են փաստը և նշել, որ գործը փոխանցված է միգրացիոն ծառայություն։ Այս մասին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: «Այդ մարմնից փորձում ենք պարզել նրանց ինքնությունը և կապ հաստատել նրանց հետ։ Այժմ գրավոր հարցում ենք ուղարկել Նորվեգիայի պատկան մարմիններին և սպասում ենք նրանց պատասխանին` պարզելու համար, թե կարո՞ղ են, արդյոք հաստատել, որ ՀՀ քաղաքացիներ են եղել սահմանը հատողները, ինչպես նաև թե ինչ փաստաթղթերի վրա հիմնվելով են սահմանել նրանց` ՀՀ քաղաքացի լինելը»,-նշեց Բալայանը:
Associated Press-ի հրապարակման համաձայն՝ Արկտիկայի հեռավոր սահմանային անցակետը վեց հայ փախստականները հատել են հունիսի 20-ին: Նորվեգիայում նրանց հայտնվելը մեծ իրարարանցում է առաջացրել, քանի որ Նորվեգիայի և Ռուսաստանի միջև սահմանը պաշտպանելու փոխադարձ համաձայնագիր կա, ըստ որի՝ առանց պատշաճ փաստաթղթերի չի թույլատրվում անցնել սահմանը: Հայտնի է, որ հայերի թվում առնվազն մեկ երեխա կա. Նորվեգական կողմից սահմանային Ստորսկոգի անցակետի պետ Էլեն Կատրին Հետտան նշել է, որ Նորվեգիա մտած վեց հայերը 4 -58 տարեկան են: Պարզ չէ՝ արդյո՞ք նրանք մեկ ընտանիք են: Ռուսաստանի իշխանություններին Նորվեգիան հարցում է ուղարկել՝ պարզելու, թե ինչու են նրանք թույլատրել փախստական հայերին անցնել սահմանը առանց համապատասխան վիզաների:
Associated Press-ը նշում է, որ 2015-ի հոկտեմբերի 30-ից հետո սա առաջին անգամ է, որ փախստականներն անցնում են Նորվեգիայի սահմանը: Մինչ այդ Սիրիայից և Մերձավոր Արևելքից հազարավոր փախստականներ Ռուսաստանի տարածքով ճանապարհներ էին գտնում Եվրոպա հասնելու համար: Հեռավոր հյուսիսային անցակետերը նրանք հատում էին հեծանիվներով, քանի որ այնտեղ հետիոտներին արգելվում է անցնել սահմանը:
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47