Հնագետ, պատմական գիտությունների թեկնածու Արտակ Գնունին Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը մասնակցել է Կապան քաղաքի Շահումյան հանքավայրի մոտակայքում 2012թ. հայտնաբերված մ.թ.ա. 1-ին հազարամյակի բնակատեղի-դամբարանադաշտ հուշարձանի պեղումներին և նշեց, որ ցանկացած հուշարձան իր արժեքն ունի:
Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Կապանում պատմական առանձնակի արժեք ունեցող դամբարանները քանդելու և թալանելու դեպքի առթիվ:
Արտակ Գնունին նշեց, որ թեև չի կարող ասել, թե թալանը կոնկրետ որ հուշարձանին է վերաբերում, ինչ է թալանվել, սակայն ամեն դեպքում իր կողմից պեղումների արդյունքում հայտնաբերած հուշարձանի մասին տեղեկատվություն հաղորդեց. «Այդ պեղումների ընթացքում բացահայտվել է իսկապես բազմաշերտ բնակատեղի, որը գոյատևել է ընդհուպ մինչև միջնադար և բավականաչափ հետաքրքիր դամբարանադաշտ` մեկ տասնյակ դամբարաններ մետաղական իրերով: Դրանք բազմաշերտ են և ուշ շրջանները թերևս վերաբերում են միջնադարյան ժամանակաշրջանին, ամենայն հավանականությամբ այնտեղ բնակություն եղել է նաև անտիկ շրջանում, և բացառված չէ, որ կա նաև վաղ երկաթեդարյա շերտ, իսկ դամբարանները կարող են թվագրվել երկրորդ հազարամյակի վերջին և առաջին հազարամյակի ամենասկզբին»:
Նա նշեց, որ ցանկացած հնագիտական հուշարձանի արժեքը մեծ է, անկախ նրանից՝ այնտեղ երկու հատ կավի բեկո՞ր է, թե ոսկե գավաթ:
«Ցանկացած հնագիտական հուշարձան մանավանդ այն տարածաշրջանում, որտեղ մենք պատմության բերումով բնակվում ենք, իհարկե հետաքրքիր է, լինի դա Երևանի տարածքում գտնվող 200 տարվա հուշարձան, թե Գյումրու տարածքում գտնվող բրոնզեդարյան դամբարանադաշտ»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է վերահսկողության, պահպանության հարցերին, հնագետն ասաց, որ այն սահմանված է ՀՀ օրենսդրությամբ:
«Կան լիազոր մարմիններ, որոնք իրավասու են այդ հարցերով զբաղվել, ես չեմ ցանկանում մտնել այն ոլորտը որն ի պաշտոնե իմ ոլորտը չէ»,-հավելեց նա:
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47