2011թ. դեկտեմբերին ֆրանսուհի Մոնիկ Հարլեին սպանելու եւ նրա կարողությանը տիրանալու համար 14 տարով ազատազրկված՝ փարաքարցի Գեւորգ Խաչատրյանը համաձայն չէ առաջին ատյանի կայացրած որոշման հետ եւ վերաքննիչ բողոք է ներկայացրել: Գեւորգ Խաչատրյանը պնդում է, որ անմեղ է եւ Վերաքննիչ քրեական դատարանից պահանջում է բեկանել առաջին ատյանի որոշումն ու նշանակել նոր նախաքննություն: Խաչատրյանի պաշտպան Կարեն Ստեփանյանն էլ պահանջում է վերաորակել մեղադրանքը:
Հունիսի 23-ին նշանակված դատական նիստը հետաձգվել է, քանի որ ամբաստանյալը չէր ներկայացվել դատարան: Հաջորդ դատական նիստը կկայանա հուլիսի 13-ին:
Նշենք, որ Գեւորգ Խաչատրյանը հրաժարվել է հանրային պաշտպանից, հաջորդ նիստում նոր պաշտպան պետք է ներգրավվի:
Հիշեցնենք, որ դատաքննությամբ հիմնավորվել էր, որ Խաչատրյանը 2011թ. դեկտեմբերի 12-ին Մարոկկոյից Կասաբլանկա-Փարիզ-Երևան չվերթով 78-ամյա Մոնիկ Հարլեի հետ ժամանել էր Հայաստան, որտեղ սպանել էր Հարլեին, թաղել տան հետնամասում գտնվող փոսի մեջ, հափշտակել բանկային քարտերը եւ մեկ ամիս անց վերադարձել Մարոկկո: Այնտեղ արդեն Խաչատրյանը փորձել էր Հարլեի բոլոր ֆրանսիական ակտիվների փոխանցում կատարել ինտերնետի միջոցով, սակայն ձեռբակալվել էր Մարոկկոյի ոստիկանության կողմից:
Խաչատրյանը Հայաստան է տեղափոխվել 2015թ.-ի ապրիլին: Փարաքարցի տղամարդն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նա պատմել էր, որ Հարլեի հետ դեպքի օրը կոնյակ են խմել, որից հետո ֆրանսուհին հանկարծակի վատացել է, ապա հանկարծամահ եղել: Խաչատրյանի պատմելով՝ ինքը «շփոթվել է եւ թաղել Հարլեին փոսում»:
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47