Կարկտապաշտպան ցանցերը 100 տոկոսով արդյունք են ապահովում, բայց արժեքն սկսվում է մոտ 3 հազար ԱՄՆ դոլարից մինչև 20-25 հազար դոլար: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության եթերում հայտնել է գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ ինչքան մշակաբույսը բարձրարժեք է և աճը բարձր է, այնքան կարկտապաշտպան ցանցի արժեքը բարձրանում է, դրան ավելանում է հենասյուների, ամրակների, լարերի արժեքը, նաև այլ լրացուցիչ սարքավորումների, աշխատանքի և սպասարկման գումարը:
«Հանրապետությունում մշակվում է շուրջ 300-350 հազար վարելահող: Դրան ավելացրած մոտ 40 հազար հեկտար բազմամյա տնկարկներ և 17 հազար հեկտար խաղողի այգիներ: Ահռելի մեծ թիվ ենք ստանում: Երբ որ բազմապատկում ենք արդեն դոլարի արժեքով, մեկ հեկտարի արժեքով բավականին մեծ գումար ենք ստանում»,-պարզաբանել է գյուղատնտեսության փոխնախարարը:
Նրա խոսքով՝ հակակարկտային կայանների վրա ծախսվել է 1 մլրդ 700 մլն դրամ, բայց ասել, թե այդ ծախսերը սխալ են, ճիշտ չէ: Մինչև 2004 թ.՝ գազագեներատորների տեղադրումը, տոկոսային առումով վնասները մոտենում էին 100 տոկոսի, բայց գազագեներատորների տեղադրումից հետո գնաց աստիճանական նվազման, այդ 100 տոկոսից նվազեց դեպի 40 տոկոս, երբեմն 50 տոկոս:
«Կարկտակայանները և հրթիռային համակարգը Գյուղնախարարության գործառույթը չէ, ԱԻՆ-ի գործառույթն է: Գյուղատնտեսության նախարարության խնդիրն է ներկայացնել այն բարձրարժեք մշակաբույսերի տարածքները, գոտիները, որտեղ պետք է առաջնահերթ կիրառվեն համակարգերը: Կա առաջնային պաշտպանության, երկրորդային պաշտպանության գոտի և այդպես շարունակ: Իսկ սպասարկումը, կիրառումը ԱԻՆ-ի գործառույթներն են»,-տեղեկացրել է Աշոտ Հարությունյանը՝ ավելացնելով, որ իրենք գնում են կարկտապաշտպան ցանցերի կիրառման:
Անդրադառնալով այն հարցին, որ երբ Արգենտինայից էին բերում հակակարկտակայաններ՝ 19-20 մլն-ի սահմաններում էին, հետո նույնանմանը, նույնիսկ ավելի որակովը կարելի էր արտադրել Հայաստանում 5-6 անգամ ավելի էժան, ցանցերի պարագայում հնարավոր չէ՞ այդպես համակարգել, 3 հազարի փոխարեն հազար դոլարով տեղում արտադրել, գյուղատնտեսության փոխնախարարը պատասխանել է. «Այդ առումով այսօր քայլեր արվում են, կառավարությունը քայլեր ձեռնարկել է, նախարարությունում էլ, գրեթե ամեն օր հանդիպումներ ենք ունենում: Այդ ցանցերը Հայաստանում արտադրելու գործարան բացելու քննարկումներն արվում են, գնում են բանակցությունները համապատասխան ներդրողների հետ, ընդհանուր վերլուծություն է կատարվում՝ ինչքան գումար է անհրաժեշտ ներդնել: Ցանց արտադրող գործարան հիմնելն իրատեսական է: Եվ մոտ ապագայում մենք գնալու ենք դրան»,- վստահեցրել է Աշոտ Հարությունյանը:
Նրա պարզաբանմամբ՝ եթե զուտ ներկրման տրանսպորտային ծախսը հանենք, արդեն հողօգտագործողի համար ավելի մատչելի կլինի:
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47