Թուրքիան մոտ է Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցելուն: Այս մասին գրում է ամերիկյան հեղինակավոր «Washington Post» պարբերականը:
Աղբյուրի համաձայն՝ Չինաստանի և Ռուսաստանի ղեկավարած այդ կազմակերպությունը կարող է արժանի հակակշիռ ստեղծել ՆԱՏՕ-ին: Հիշեցնելով, որ ավելի վաղ ՇՀԿ-ին էին միացել նաև Հնդկաստանն ու Պակիստանը, ամերիկյան թերթը համոզմունք է հայտնում, որ ՇՀԿ-ի հաջորդ նոր անդամը կլինի Թուրքիան:
Washington Post-ի կատարած վերլուծության համաձայն՝ տարածաշրջանում իրենց ազդեցության մեծացմանը ձգտող Չինաստանի և Ռուսաստանի համար Թուրքիան բավական գրավիչ գործընկեր է, մյուս կողմից, այս երկիրը հետզհետե հեռանում է Եվրամիությունից:
«Սակայն, եթե Թուրքիան դառնա Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ, տարածաշրջանում Եվրամիության ազդեցությունը զգալիորեն կթուլանա»,- գրում է աղբյուրը:
Հիշեցնենք, որ 1996թ. ձևավորված «Շանհայի հնգյակն» ի սկզբանե հիմնվել է Ղազախստանի, Ռուսաստանի, Ղրղզստանի, Չինաստանի և Տաջիկստանի կողմից: 2001թ. միությանն անդամակցել է Ուզբեկստանը և կառույցը վերանվանվել է «Շանհայի համագործակցության կազմակերպություն»: 2015թ. ՇՀԿ-ին են միացել նաև Հնդկաստանը և Պակիստանը: Իսկ Թուրքիան ներկայումս հանդիսանում է կազմակերպության «երկխոսության գործընկեր»:
09:33
09:03
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44