Օտար երկրներում գրոհայինների շարքերում մարտական պատրաստություն անցած ԱՊՀ ավելի քան 2 հազար քաղաքացի հետախուզման մեջ է գտնվում: Այդ մասին հայտարարել է ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Անդրեյ Նովիկովը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երկու հանձնաժողովներում հանդես գալով զեկույցով, հայտնում է ТАСС-ը:
«Այս տարվա հունիսի դրությամբ ահաբեկչական և ծայրահեղական բնույթի հանցագործությունների իրականացման համար հետախուզման մեջ է գտնվում ԱՊՀ պետությունների ավելի քան 7 հազար քաղաքացի: Հատուկ ընդգծեմ, որ նրանցից ավելի քան 2 հազարը մասնակցել են երրորդ երկրների տարածքում ռազմական գործողությունների անօրինական զինված խմբավորումների և միջազգային ահաբեկչական խմբավորումների կազմում»,- հայտնել է պաշտոնյան:
Խոսելով գրոհային-ահաբեկիչների խնդրի մասին՝ նա նշել է, որ Աֆղանստան-Պակիստան գոտում, Սիրիայում և Իրաքում զինված հակամարտություններին մասնակցած ԱՊՀ երկրների քաղաքացիները (առկա տվյալների համաձայն՝ Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի քաղաքացիներ), ստանալով իրական մարտական պատրաստություն և փորձ, սկսել են վերադառնալ ԱՊՀ պետությունների տարածքներ, տեղերում իրենց կենտրոններն ուժեղացնելու համար:
09:33
09:03
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44