Վրաստանում ավարտվել է վերջին 50 տարիների խոշորագույն ՀԷԿ-ի շինարարությունը՝ բարձրլեռնային Աջարիայում այսօր կայացել է «Շուախեվի ՀԷԿ»ի բացումը, ասվում է կառավարության աշխատակազմի կայքում, հայտնում է «Նովոստի Վրաստանը»։
«Շուախեվի ՀԷԿ»-ի նախատեսված հզորությունը կազմում է 187 ՄՎտ, իսկ էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 450 մլն ԿՎտ/ժ։ Նախագծի շրջանակում կառուցվել է երկու ամբարտակ ու երկու ջրամբար։ Նախագծի ընդհանուր արժողությունը կազմել է 416 մլն դոլար։ Շինարարությունն իրականացրել է «Անջարիսցկալի Ջորջիա» համատեղ ձեռնարկությունը, որը հիմնել են հնդկական Tata Power ու նորվեգական Clean Energy Invest ընկերությունները։
«Յուրաքանչյուր նախագիծ էներգետիկայի ոլորտում, յուրաքանչյուր նոր մեգավատ քայլառաջ է մեր երկրի էներգետիկ անվտանգության ու դրա ուժեղացման ճանապարհին։ Մեր գլխավոր խնդիրն է փոխարինել ներմուծվող էներգետիկ ռեսուրսները տեղում արտադրվող էլեկտրաէներգիայով»,- բացման արարողության ժամանակ ասել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին։
Վարչապետը նշել է, որ «Շուախեվի ՀԷԿ»-ը յուրահատուկ նախագիծ է, քանի որ դա Վրաստանի առաջին ՀԷԿ-ն է, որն ունի ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային հռչակագրի հավաստագիր, որը ենթադրում է ջերմոցային գազերի արտանետումների կրճատում։
«Շուախեվի ՀԷԿ» նախագիծը Վրաստանի առաջին մասնավոր ներդրումային նախագիծն է, որը իրականացվել է միջազգային ֆինանսավորման միջոցով։ Դրա իրականացման համար Միջազգային ֆինանսական կորպորացիան ներգրավել է 250 մլն դոլար։ Այդ գումարից 90 մլն դոլարը հատկացրել է Ասիական զարգացման բանկը, 90 մլն դոլարը՝ Վերակառուցման ու զարգացման Եվրոպական բանկը, իսկ 70 մլնը՝ Միջազգային ֆինանսական կորպորացիան։
09:33
09:03
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44