Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունից մեկնաբանել են Քաթարում թուրքական ռազմաբազայի փակման վերաբերյալ արաբական 4 երկրի ներկայացրած պահանջը։
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, ԱՄԷ-ն և Բահրեյնը Քուվեյթի միջնորդությամբ Քաթարի իշխանություններին են փոխանցել երկրի նկատմամբ պահանջների ցանկը: Չորս արաբական երկիր պահանջում է Քաթարից խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ, փակել թուրքական ռազմաբազան, խզել բոլոր կապերը «Մուսուլման եղբայրների» հետ և փակել «Ալ-Ջազիրա» արբանյակային հեռուստաալիքը։
Թուրքիայի ԱԳՆ-ից հայտնել են, որ Քաթարում թուրքական ռազմաբազայի գործունեությունը որևէ կապ չունի քաթարյան ճգնաժամի հետ։
«Ռազմաբազան կառուցվել է դեռևս 2014թ.-ին Քաթարի հետ ստորագրված համաձայնագրի շրջանակում, և դրա նպատակն է տարածաշրջանում անվտանգության ապահովումն ու քաթարցի զինվորականներին նոր ռազմական գիտելիքների փոխանցումը», - ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։
Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը և Եգիպտոսը հունիսի 5-ին խզել են դիվանագիտական հարաբերությունները Դոհայի հետ և դադարեցրել են Քաթարի հետ բոլոր տեսակի կապերը՝ նրան մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու և նրանց ներքին գործերին միջամտելու համար: Ավելի ուշ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին են նաև հայտարարել Մալդիվները, Մավրիկիան, Մավրիտանիան: Հորդանանը և Ջիբութին նվազեցրել են Քաթարում իրենց դիվանագիտական ներկայացուցչությունների մակարդակը: Արդյունքում՝ Քաթարի շրջափակմանը չի միացել Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի մեջ մտնող միայն երկու պետություն՝ Քուվեյթը և Օմանը: Սենեգալը, Նիգերը և Չադը հայտարարել են դեսպաններին հետ կանչելու մասին:
09:33
09:03
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44