Սևանա լճից ջրի բացթողման տարեկան թուլատրելի քանակությունը 170 միլիոն խորանարդ մետրն է, մինչդեռ այս տարի նախատեսվում է 270 միլիոն խ/մ ջրի բացթողում: Սա չի կարող անհետևանք մնալ, կբերի լճի բացասական հաշվեկշռի և ջրի մակարդակի իջեցման: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը:
«Վերջին տարիների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ի հաշիվ լվացվող ափերի՝ Սևանա լճում կենսածին տարրերը և օրգանական նյութերն ավելացել են: Վիճակը մոտ է 1970- ական թվականներին, երբ տեղի էր ունենում լճի ճահճացում: Այսօր ճահճացումից փրկում է միայն ջրի մակարդակի բարձրացումը: Եթե Սևանի մակարդակն իջնի, կխթանենք ճահճացման գործընթացը: Տարիների աշխատանքը ջուրը կլցվի: Բացի այդ կունենանք ջրի որակի և ձկնաբուծական միջոցառումների վատացում: Մենք պետք է թեկուզ մի քանի սանտիմետրով բարձրացնենք Սևանը»,- ասաց բանախոսը:
Բարդուղ Գաբրիելյանը նշեց, որ իր տեղեկություններով, Սևանա լճի ջուրն առավելապես օգտագործվելու է ոռոգման, ոչ թե ՀԷԿ-եր աշխատեցնելու նպատակով: Նրա խոսքով, սակայն, անթույլատրելի է ամեն տարի հեշտ ճանապարհով գնալ ու Սևանից ոռոգման ջուր վերցնել, ոռոգման հարցը պետք է հիմնովին և վերջնականապես լուծել:
«Սևանը պետք է հանգիստ թողնել: Եթե անգամ լճի մակարդակը սահմանվածից մի քանի սանտիմետր ավելի է բարձրացել, դա դեռ չի նշանակում, որ պետք է արհեստականորեն իջեցնենք այն՝ հասնելու օրենքով սահմանված մակարդակին: Դա կհանգեցնի անխուսափելի ճահճացման»,- կրկին շեշտեց Բարդուղ Գաբրիելյանը
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47