ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Արայիկ Խանդոյանի պաշտպանը, զանգվածային լրատվության միջոցներով անդրադառնալով իր պաշտպանյալին պատժախուց տեղափոխելու փաստին, մասնավորապես նշել է, թե «ՔԿՀ-ն Արայիկ Խանդոյանին գումարը որպես արգելված իր լինելու մասին երբևէ չի տեղեկացրել»:
Վերոգրյալի կապակցությամբ ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ համաձայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի N 1543-Ն որոշման 2-րդ գլխի 10 և 11-րդ կետերի` ցանկացած կալանավորված անձի, ով մուտք է գործում քրեակատարողական հիմնարկ, մինչև յոթ օր ժամկետով տեղավորվում են կարանտինային բաժանմունքի` այդ նպատակով նախատեսված խցերում, որտեղ վարչակազմը նրան տեղեկացնում է իր իրավունքների, պարտականությունների, սույն կանոնակարգի, կալանավորման կամ պատիժը կրելու կարգի և պայմանների, ինչպես նաև կալանավորման կամ պատիժը կրելու սահմանված կարգի խախտման համար նախատեսված պատասխանատվության մասին, որը հաստատվում է տվյալ անձի ստորագրությամբ: Նշենք, որ Ա. Խանդոյանը ևս ստորագրել է սույն կարգի մասին իրազեկված լինելու վերաբերյալ տեղեկանքը, և այն կցվել է նրա անձնական գործին:
Փաստաբանը նաև նշել է, որ «հայտնաբերվել է փոքր չափի գումար, որով նա այդ օրվա մանր կենցաղային հարցերը կկարողանար լուծել»:
Հարկ ենք համարում պարզաբանել, որ վերոհիշյալ որոշման 5-րդ գլխով սահմանվում է սննդամթերք ու առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու կարգը և կալանավորված անձանց լրացուցիչ վճարովի ծառայություններից օգտվելը: Ինչ վերաբերում է փաստաբանի այն պնդմանը, թե «խուզարկելու ժամանակ հայտնաբերված արգելված իրը փոքր չափի հասնող գումար է», ապա տեղեկացնենք, որ նույն որոշմամբ սահմանվում է իրերի, առարկաների և սննդամթերքների ցանկը, որոնք արգելվում են ունենալ իրենց մոտ կալանավորված անձանց և դատապարտյալներին, ստանալ կամ ձեռք բերել հանձնուքներով, ծանրոցներով և փաթեթներով, և այդ կարգով` կանխիկ գումարը, անկախ դրա չափից, արգելված իր է:
Ինչ վերաբերում է փաստաբանի այն դիտարկմանը, թե «խուցը պարբերաբար խուզարկել են, որի ժամանակ պարտավոր էին արձանագրել, որ նրա մոտ կամ նրա խցում արգելված իր կա, ինչը չեն արել», ապա հայտնենք, որ, այո՛, խուցը պարբերաբար ենթարկվել է պլանային և ոչ պլանային խուզարկությունների, որոնց ընթացքում արգելված իրեր հայտնաբերվելու համար Ա. Խանդոյանը երկու անգամ ենթարկվել է կարգապահական տույժերի: Վերջին անգամ խուցը խուզարկվել է 20.06.2017թ. որի ընթացքում խցից արգելված իր չի հայտնաբերվել:
Հիշեցնենք, որ Ա. Խանդոյանի մոտ հայտնաբերված արգելված իրի ծագման աղբյուրը պարզելու նպատակով նույն օրն իսկ նշանակվել է ծառայողական քննություն:
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58