Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները շարունակում են պնդել, որ Մնացական Պարակշիևն ու Հայկ Պետրոսյանը դավաճանել են մայրաքաղաքի բնակիչների շահերը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեցին «Երկիր ծիրանի» կուսակցության անդամները:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու առաջին նիստից հետո «Երկիր ծիրանի» կուսակցությամբ ավագանի դարձած Մնացական Պարակշիևին ու Հայկ Պետրոսյանին մեղադրեցին երևանցու շահերը դավաճանելու մեջ՝ կոչ անելով վայր դնել մանդատները: Պետրոսյանն ու Պարակշիևը, սակայն, լքեցին խմբակցությունը, բայց մանդատները վայր չդրեցին:
«Երկիր ծիրանի» խմբակցությունը շարունակում է պնդել, որ վերոնշյալ անձինք պարտավոր են լքել խմբակցությունը: «Մենք անհանդուրժող ենք այն անձանց նկատմամբ, ովքեր դրժում են իրենց խոսքը»,- հայտարարեցին կուսակցության անդամները:
Կուսակցության փոխնախագահ Կարո Աղաջանյանը հայտնեց, որ ավագանի ընտրվելուց հետո խմբակցության անդամները ստորագրել են երդման տեքստի տակ, որը դրժել են:
«Եթե նրանք ի սկզբանե, փաստորեն, երդում էին տվել, բայց այլ մոտեցում ունեին, պարտավոր էին այդ մասին հայտնել: Մենք երդվել ենք, որ ստանձնում ենք պարտավորություն հանդես գալ Երևանի ավագանիում և հավաստում ենք, որ հավատարիմ ենք մնալու «Երկիր ծիրանի» կուսակցության ծրագրով ամրագրված դրույթներին՝ մեր գործունեությամբ, մեր վարքով ու կայացրած որոշումներով: Իսկ Պարակշիևն ու Պետրոսյանը որոշեցին լռել, իրենց լռությամբ իշխանության որոշումները կյանքի են կոչվում»,- ասաց Կարո Աղաջանյանը:
Աղաջանյանի խոսքով՝ իրենց խմբակցության նախկին անդամներ Հայկ Պետրոսյանն ու Մնացական Պարակշիևը ավագանիում անկախ գործելու իրավունք չունեն՝ կամ պետք է մտնեն ՀՀԿ խմբակցություն, կամ էլ՝ «Ելք»:
Դիտարկմանը, թե Պետրոսյանն ու Պարակշիևը հայտարարել են, որ կհամագործակցեն իշխանության հետ, եթե իշխանությունները չարաշահման համար որևէ պաշտոնյայի պատժեն, ապա Աղաջանյանն ասաց, թե իրենց կարծիքով դա համագործակցություն է: Հարցին՝ իսկ իշխանությունների հետ չե՞ն համագործակցի պաշտոնյա պատժելու նպատակի համար, կուսակցության փոխնախագահն այսպես պատասխանեց. «Դա համագործակցություն չէ, շահերի համընկում է»:
Հարցին՝ նկատի ունեն, որ Պարակշիևն ու Պետրոսյանը եղել են ներդվա՞ծ իշխանությունների կողմից, Կարո Աղաջանյանը պատասխանեց. «Իրականում ես այս պահին նման մեղադրանք իրավունք չունեմ հայտարարելու: Նման պարագայում ապացույցներ է պետք ունենալ, բայց ժամանակն իր գործը կանի»:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47