Երևանում 2016թ. հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ իրականացվում են բազմածավալ քննչական գործողություններ: Հունիսի 26-ին Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ այս մասին նշեց ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Կարեն Բիշարյանը: Նրա խոսքով՝ տեղին չեն այն կարծիքները, որ հուլիսյան դեպքերի վերաբերյալ որևէ գործողություն չի իրականացվում:
«2016 թվականի հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ ներկայումս հատուկ քննչական ծառայությունում քննվում է երկու քրեական գործ, որոնք դեռևս ընթացքի մեջ են: Դրանցից մեկը ընդգրկում է 2016 թվականի հուլիսի 17- 27-ն ընկած ժամանակահատվածը՝ Խորենացի փողոցում տեղի ունեցած իրադարձությունները: Կատարված գործողությունների վերաբերյալ մի քանի հոդվածներով քրեական գործ է հարուցված»,- ընդգծեց Բիշարյանը:
Ըստ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալի՝ քրեական գործ է հարուցվել նաև ոստիկանության ծառայողների կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, փաստաբանների և լրագրողների գործողությունները խոչընդոտելու առնչությամբ:
«Նախաքննությունը շարունակվում է և բազմածավալ քննչական գործողություններ են իրականացվում: Ներկա պահին լրագրողների գործունեությունը խոչընդոտելու հետ կապված կա յոթ դատապարտված և մեկ անձի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ արդեն դատախազությունում է, ըստ որի՝ դատախազությունն իր լիազորությունների շրջանակում որոշում կկայացնի: Այսինքն՝ ներկայումս ունենք դատապարտված յոթ քաղաքացիներ, ընդ որում 7-ից 4-ը դատապարտվել են ազատազրկման»,- շեշտեց Բիշարյանը:
Նրա խոսքով՝ երկրորդ քրեական գործը վերաբերում է հուլիսի 19-20-ը Սարի թաղում տեղի ունեցած իրադարձություններին: «Այստեղ նույնպես քրեական գործը հարուցված է լրագրողների, փաստաբանների գործունեությունը խոչընդոտելու, ոստիկանության ծառայողների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու առնչությամբ»,- ասաց ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալը և հավելեց, որ դեռևս վաղ է որևէ հետևություն անելը:
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47