ՀՀ գլխավոր դատախազությունը կարևոր է համարում քննչական գործողությունների ժամանակ տեսագրում իրականացնելը, քանի որ այն կարող է կանխարգելել խոշտանգումները և բավարար ապացույց հանդիսանալ հետագա քննչական գործողությունների համար: Հունիսի 26-ին Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ այս մասին նշեց ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Կարեն Բիշարյանը: Նրա խոսքով` հունիսի 23-ին ՀՀ դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստին հրավիրվել էին նաև քննչական մարմինները, որտեղ նրանց առաջարկվել է տեսագրումը առավել հաճախ օգտագործել պրակտիկայում:
«ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեի հանձնարարականում շատ կարևոր շեշտադրում է արված` խոշտանգումները կանխարգելելու և դրանց վերաբերյալ գործերով պատշաճ ապացույցներ ձեռք բերելու համար կասկածյալների, մեղադրյալների մասնակցությամբ կատարվող դատավարական, քննչական գործողությունները պետք է տեսագրել: Բացի այդ, ՄԱԿ-ն առաջարկել է օրենսդրական և ֆինանսական աջակցություն ցուցաբերել, որպեսզի արգելանքի տակ պահվող վայրերը, քննչական գործողությունների սենյակները ևս զինվեն տեսագրվող սարքերով: Սա կարևոր խնդիր է, որը պետք է հրատապ լուծում ստանա»,- ասաց Բիշարյանը:
Նրա խոսքով` ՀՀ դատախազությունը չունի օրենսդրական և ֆինանսական լիազորություններ, ուստի ընդլայնված նիստի ժամանակ քննչական մարմինների ղեկավարներին առաջարկվել է լուծում:
«Հայեցողական կարգով քննիչին այդ իրավունքը վերապահվում է` հարցաքննությունը և այլ քննչական գործողությունը տեսագրել: Մենք առաջարկել ենք, որպեսզի քննչական մարմինների ղեկավարները հատուկ ուշադրություն դարձնեն այս հանգամանքին և առավել հաճախ քննչական պրակտիկայում կիրառեն քննչական գործողությունների տեսագրող սարքեր, հատկապես, քննչական գործողությունների կատարման, ինչպես նաև կասկածյալի հարցաքննության ընթացքում»,- ասաց Բիշարյանը:
Ըստ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալի` ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հիմնականում խոշտանգման մասին հաղորդումները տալիս են այն անձինք, ովքեր քննության որևէ փուլում խոստովանական ցուցմունք են տվել և հետագայում, փորձելով վիճարկել իրենց խոստովանական ցուցմունքը, ներկայացնում են հաղորդում, որտեղ մատնանշում են, որ, իբր, խոստովանական ցուցմունքը տվել են խոշտանգման ազդեցության տակ, ուստի տեսագրումը անհրաժեշտ է նման դեպքերը բացառելու և ապացույցներ ունենալու համար:
Բիշարյանը հավելեց, որ կոլեգիայի ընդլայնված նիստում հատուկ ուշադրություն է դարձվել նաև Հայաստանի դեմ Եվրոպական դատարանի վճիռներում արձանագրված խախտումներին, որոնք վերաբերում են Կոնվենցիայի 3-րդ հոդվածի կիրառմանը:
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47