՛՛Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներից ելնելով՝ կառավարությունը ձեզ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության 2016 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Ազգային ժողովը քննարկումների բավական հագեցած ժամանակացույց է նախատեսել, որի ընթացքում, նախ, կներկայացվի այն մակրոմիջավայրը, որտեղ տեղի է ունեցել պետական բյուջեի կատարման գործընթացը, և կմանրամասնվեն հաշվետու տարվա սոցիալական, տնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունները և արձանագրված արդյունքները, ինչպես նաև կներկայացվեն ոլորտային ծրագրերի կատարողականի արդյունքները:
Ինչպես հայտնի է, կառավարությունը հետևողականորեն շարունակում է աշխատանքները ծրագրային բյուջետավորման համակարգի ներդրման ուղղությամբ: Վերջինս ենթադրում է, որ թե´ բյուջետային ծրագրերը, թե´ դրանց կատարողականները պետք է ներկայացվեն՝ աստիճանաբար ավելի մեծ շեշտադրումներ կատարելով արդյունքային ցուցանիշներին: Այլ կերպ ասած, համեմատաբար մեծ ուշադրություն պետք է դարձվի ոչ թե այն բանին, թե որքան ֆինանսական միջոցներ ենք ծախսել, այլ թե ինչ արդյունքներ են արձանագրվել այդ միջոցների օգտագործմամբ: Հետևաբար, ոլորտային քննարկումների ժամանակ մենք նախատեսում ենք շարունակել ջանքեր գործադրել քննարկումները հենց այս տրամաբանությամբ հնարավորինս բովանդակային դարձնելու ուղղությամբ:
2016 թ. տարեկան տվյալների ամփոփման արդյունքների, հարկաբյուջետային քաղաքականության և դրա շրջանակում կառավարության կողմից իրականացված գործողությունների վերաբերյալ առավել մանրամասն կներկայացնի ֆինանսների նախարարը:
Տնտեսության հետագա զարգացման հիմքերի ստեղծման նպատակով 2016 թ. սկսվել և ներկայում շարունակվում են քննարկումները, որոնք հիմնականում իրենց արտացոլումը գտել են վերջերս հավանության արժանացած կառավարության ծրագրում և առաջիկայում կարտացոլվեն պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում ու պետական բյուջեի նախագծում: Հուսով եմ, որ մեզ սպասվում են կառուցողական քննարկումներ և ձեր կողմից կարվեն կոնստրուկտիվ առաջարկներ, որոնք կառավարությունը հաշվի կառնի իր կարճաժամկետ և միջնաժամկետ ծրագրերում, ինչն, անկասկած, կնպաստի պետական ֆինանսների առավել արդյունավետ կառավարմանը:
Կանխավ շնորհակալ եմ և մաղթում եմ արդյունավետ բյուջետային քննարկումներ:՛՛
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47