Գեղարքունիքի մարզպետ կարեն Բոթոյանը Գեղարքունիքի մարզի բոլոր հանրակրթական դպրոցների տնօրենների հետ քննարկեց կրթության ոլորտում առկա եւ հրատապ լուծում պահանջող մի շարք խնդիրներ:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ մարզի հանրակրթական դպրոցներում 2016-17 թվականների ուսումնական տարվա առաջին եւ երկրորդ կիսամյակների արդյունքների մասին զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը: Նա նշեց, որ 2016-17 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ավարտին մարզի հանրակրթության ոլորտում ընդգրկված են 26 հազար 820 աշակերտ, որոնցից 126-ը՝ ներառական կրթության ուղղվածության դասարաններում :
«Անցած ուսումնական տարվա ամփոփման արդյունքում գերազանցիկ սովորող աշակերտների թիվը կազմել է 23,9 տոկոս, հարվածային սովորող աշակերտների թիվը՝ 27, 45 տոկոս եւ միջակների թիվը՝ 48,39 տոկոս: Վերջին ցուցանիշը մեզ մոտ մտահոգության տեղիք է տալիս, եւ իրավիճակը շտկելու համար մենք համատեղ պետք է լուրջ աշխատանք կատարենք»,-նշեց վարչության պետը:Գեղարքունիքի մարզի հանրակրթական 111 դպրոցներում իրականացվող «Դպրոցական սնունդ » ծրագրում ընդգրկված հաստատություններում սննդի անվտանգության կանոնների պահպանմանն ուղղված ուսումնասիրությունների արդյունքները ներկայացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական տեսչության Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման պետ Արմեն Էլիզբարյանը: Նա նշեց, որ իրենց կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մարզի որոշ դպրոցներում , որտեղ ՄԱԿ-ի «Համաշխարհային պարենային ծրագրի» կողմից իրականացվում է «Դպրոցական սնունդ » ծրագիրը, խոհանոցային պայմանները բարելավելու խնդիր կա:«Գոնե մինչեւ նոր ուսումնական տարվա սկիզբը պետք է վերացնել նկատված թերությունները՝ ապահովելով խոհանոցներում մշտական հոսող եւ տաք ջուր, սառնարաններ, օդափոխիչներ, հիմնանորոգված հատակ եւ այլն, որոնք կապահովեն բավարար սանիտարահիգիենիկ վիճակ»,-նշեց Արմեն Էլիզբարյանը:
Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունում եւ մարզային ենթակայության հանրակրթական դպրոցներում 2017 թվականի հունվար-փետրվար ամիսներին ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի կրթության պետական տեսչության կողմից անցկացված ուսումնասիրությունների արդյունքների մասին զեկուցեց ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի կրթության պետական տեսչության գնահատման եւ վերլուծությունների բաժնի պետ Զարուհի Միքայելյանը՝ ներկայացնելով ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ եկած օրենսդրական եւ ուսումնադաստիարակչական բնույթի մի շարք թերություններ եւ խախտումներ, որոնց վերացման ուղղությամբ ժամանակին տրվել են համապատասխան հանձնարարականներ:Անդրադառնալով կրթության ամենատարբեր ուղղություններում կատարված ուսումնասիրությունների արդյունքներին եւ բարձրացված հիմնահարցերին՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը նկատեց, որ այսօրվա խորհրդակցության ընթացքում կազմակերպվեց բազմաբնույթ եւ շահագրգիռ քննարկում, որտեղ բարձրացված հարցերը պահանջում են օպերատիվ ու արդյունավետ լուծում եւ համատեղ ու նպատակաուղղված աշխատանք:
«Բոլորիդ կոչ եմ անում՝ բավարար ջանքեր գործադրել բարձրացված խնդիրների կարգավորման համար, բարձրացնել աշխատանքային արդյունավետությունը եւ կարգապահությունը, անել հնարավորը, որպեսզի կարողանանք ապահովել հանրակրթության այսօրվա պահանջները, ուսման որակը եւ առաջադիմությունը: Մեր, ինչպես նաեւ մարզպետի տեղակալների եւ կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության աշխատակիցների կողմից կլինեն անակնկալ այցեր, ուստի ցանկալի է, որ հնարավորինս նվազագույնի հասցվեն թերություններն ու բացթողումները, իրավական կամ ուսումնական բնույթի խախտումները: Ինչ վերաբերում է դպրոցների կողմից խնայված տնտեսական միջոցների արդյունավետ ծախսմանը, ապա մենք առաջիկայում համատեղ կքննարկենք եւ կկայացնենք համապատասխան որոշում»,-նշեց Կարեն Բոթոյանը:
Ռազմահայրենասիրական դաստիարակությունը դպրոցում բարձր հիմքերի վրա դնելու եւ մի շարք այլ աշխատանքային հաջողությունների համար Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով պարգեւատրվեց Կարմիրգյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն Գոհար Ենգոյանը, իսկ «Հայ Ասպետ» հեռուստախաղում երկրորդ տեղ գրաված Լիճքի Հ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը «Հայ Ասպետ» հեռուստախաղի կողմից արժանացավ պատվոգրի, որը դպրոցի տնօրեն Ալֆրեդ Սմբատյանին հանձնեց մարզպետ Կարեն Բոթոյանը:
Խոսրով Խլղաթյան
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02