Գյումրիի Սայաթ-Նովա փողոցում հունիսի 25-ին հնչած կրակոցների գործով այս պահի դրությամբ որպես կասկածյալ կամ մեղադրյալ չկա: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:
«Կա բերման ենթարկված անձ, բայց դա դեռևս չի վկայում, որ տվյալ անձը որևիցե առնչություն ունի տվյալ գործի հետ: Այդ անձի կամ մյուսների առնչությունը գործին պարզելու համար կատարվում են համապատասխան քննչական և այլ դատավարական, ինչպես նաև օպերատիվ գործողություններ»,-նշեց Կարեն Գաբրիելյանը՝ հավելելով, որ այս պահին չի կարող հրապարակել գործով քննված անձանց անունները:
«Միանշանակ, այս գործով բազմաթիվ անձինք հրավիրվել են քննչական բաժին, ովքեր համապատասխան դատավարական կարգով հարցաքննվել են, բայց ներկա պահին որպես կասկածյալ և որպես մեղադրյալ ներգրավված անձիք չունենք»,-հավելեց Կարեն Գաբրիելյանը:
Հունիսի 25-ի երեկոյան` ժամը 23:15-ի սահմաններում, «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 1987 թվականի ծնված Գեորգի Հակոբյանը: Վերջինիս մոտ հայտնաբերվել է հրազենային վնասվածք որովայնի շրջանում: Տուժածը վիրահատվել է, և նրա վիճակն այս պահին գնահատվում է կայուն ծանր: Հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 34, 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները, մանրամասները, մասնակիցների, ականատես-վկաների շրջանակը պարզելու ուղղությամբ:
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47