ARM | RUS |

«Ալեքսանդր Պրոխանով, մի վիրավորեք Լև Տոլստոյին». Արտաշես Գեղամյան

27.06.17 | 14:44

Եվ այսպես, 2017թ. հունիսի 25-ին Հռոմում, Իտալիայի խորհրդարանի շենքում բացվեց Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի (այսուհետ՝ ՈւՄՎ) 24-րդ գլխավոր խորհրդաժողովը։ Օրակարգի հիմնական հարցն է. «Գլոբալ ճգնաժամի քրիստոնեական չափումը և դրա հաղթահարման ուղիները»։ Չեմ թաքցնի, Գլխավոր խորհրդաժողովի աշխատանքի առաջին օրը, թվում է, հակասական զգացումներ առաջացրին իմ մեջ։

Մի կողմից՝ դա տագնապի և խոր մտահոգության զգացողություն էր աշխարհի ճակատագրի համար, որը ցնցվում է ահաբեկիչների՝ ցայժմ չտեսնված գրոհներով, մանավանդ Եվրոպայի երկրներում, Սիրիայում և Իրաքում ԻԼԻՊ-ի հայտարարած չդադարող պատերազմի համար։

Մյուս կողմից՝ դա հույսի զգացողությունն է՝ կապված քրիստոնյա խորհրդարանականների ընկալման հետ, որ խիստ անհրաժեշտ է միավորել ջանքերը տիեզերական այդ չարիքի դեմ պայքարում։ Գլխավոր խորհրդաժողովում ելույթ ունեցողները՝ Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսը, Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը, Համաաֆրիկյան խորհրդարանի նախագահը, Մոզամբիկի Հանրապետության խորհրդարանի խոսնակը, Եվրախորհրդարանի պատգամավորները և եվրոպական երկրների խորհրդարանականները համակարծիք էին այն հարցում, որ առանց պատերազմի, ահաբեկչության հրահրման դեմ բարի կամքի տեր բոլոր մարդկանց, նրանց երկրների խորհրդարանների ջանքերի միատեղման՝ դժվար է հաղթանակի և աշխարհի շատ երկրներին, գրեթե բոլոր աշխարհամասերին պատուհասած այդ չափազանց վտանգավոր, մահացու փորձանքը չեղարկելու հույս ունենալ։ Շտապում եմ իմ այս մտորումները կիսել ՀՀ Ազգային ժողովի գործընկերներիս և Հայաստանի քաղաքացիների հետ, ովքեր ամեն օր բախվում են միջազգային ահաբեկչության ամենագռեհիկ դրսևորմանը։

Ընդ որում՝ ոչ միայն ղարաբաղյան և ադրբեջանական դիմակայության սահմանազատման գծում, այլև հայ-ադրբեջանական պետական սահմանի ողջ պարագծով, երբ Ադրբեջանի զինված ուժերում խրամատավորված ահաբեկիչ-դիպուկահարների փամփուշտներից զոհվում են հայ զինվորներ և սահմանամերձ գյուղերի բնակիչներ։

Այո, չսխալվեցի, երբ ասացի միջազգային ահաբեկչության դրսևորումների մասին, քանզի արդեն ստույգ հայտնի է, որ Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի, սիրիական կառավարական զինված ուժերի, միջազգային կոալիցիայի հաջող գործողություններից հետո ադրբեջանցի հարյուրավոր ահաբեկիչներ ԻԼԻՊ-ից դասալքվել և եկել են Ադրբեջան, իսկ հետո էլ շտապ կարգով նետվել են Ղարաբաղյան ճակատ։ Որքան էլ Ադրբեջանի ղեկավարությունը փորձի թաքցնել այս իրողությունները, միևնույն է՝ փաստերը ջրի երես են դուրս գալիս։ Ադրբեջանական գրոհային-ահաբեկիչների ձեռնարկած յուրաքանչյուր դիվերսիայից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերը հատուցման գործողություններ են ձեռնարկում, որոնց արդյունքում ոչնչացվում են արյունալի սադրանքների նախաձեռնողները։

Նրանց զոհվելու մասին Ադրբեջանի ղեկավարությունը ջանադրաբար լռում է, որովհետև պատժված ահաբեկիչների մեծ մասը զինկոմիսարիատների միջոցով չի զորակոչվել Ադրբեջանի զինված ուժեր։ Այլ կերպ լինել չէր էլ կարող, քանի որ, հանուն արդարության նշենք, որ ԻԼԻՊ-ի համար զորակոչ առայժմ Ադրբեջանում չի իրականացվում պաշտոնական խողովակների միջոցով։ Եվ ահա, ՈւՄՎ Գլխավոր խորհրդաժողովի առաջին օրվա ելույթների տպավորության ներքո ակամա միանգամայն այլ կերպ ես նայում ահաբեկչության ծագման ակունքներին, փորձում ավելի մանրազնին հասկանալ դրա ծագման պատճառները, գաղափարախոսական դրդապատճառները։

Թեև ի՞նչ գաղափարախոսական դրդապատճառներ կարող են ունենալ բացահայտ մարդասպաններն ու նրանց գաղափարական ոգեշնչողները։ Վերն ասվածի համատեքստում չէր կարող աչքի չզարնել ադրբեջանական ԶԼՄ-ներում այդ երկիր «արդի Ռուսաստանի գաղափարախոսներից մեկի՝ հայտնի գրող և քաղաքական գործիչ Ալեքսանդր Պրոխանովի» այցի լայն լուսաբանումը։ haqqin.az-ի պնդմամբ՝ «Բաքվում գտնվելու ժամանակ Ա.Պրոխանովը հանդես է եկել սենսացիոն հայտարարությունների շարքով»։

Ուրեմն, ի՞նչ սենսացիոն հայտարարություններ է արել Ա.Պրոխանովն Ադրբեջանում։ Այդ նույն պարբերականի էջերում 2017թ. հունիսի 26-ին հայտնվել է մի հոդված՝ Ալեքսանդր Պրոխանով. «Ինչո՞ւ Ադրբեջանը հետ չի վերցնում իր հողերը» վերնագրով։ «Արդի Ռուսաստանի գաղափարախոս» Պրոխանովի հայտարարությունների սադրիչ և հրահրող բնույթը ցույց տալու համար մի քանի մեջբերում կատարեմ նրա «անմոռանալի» մտքերից. «Հիշում եմ, այնտեղ՝ լեռան վրա, առողջարանը… Ո՞նց դուք կորցրիք Շուշին։ Դա հո անառիկ ամրոց էր»։ Կամ էլ մեկ այլ անցում «գաղափարախոսի» հերթական օպուսից. «Ե՛վ նախագահ Ի.Ալիևի, և՛ ինձ վրա շատ ծանր տպավորություն թողեց Ռուսաստանում Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսի (ՀԱԿ) փակումը։ Ես չեմ հասկանում, թե ինչու դա տեղի ունեցավ։ Դրա բացատրությունը չկա նաև Ադրբեջանում։ Այսինքն՝ մի ինչ-որ չար կամքի բան է։ Ֆորմալ առումով խոսքը փաստաթղթերի մի ինչ-որ անհամապատասխանության մասին է։ Բայց դա հիմարություն է։ Մի՞թե հայերն այնքան ուժեղ են, որ կարողացել են տորպեդահարել պուտինյան պատկերացումները մեր երկրների մասին»։

Իր վրդովմունքն արտահայտելով «Շուշին կորցնելու» մասին՝ Ա.Պրոխանովը անթաքույց սադրելով ռազմական գործողություններ սկսել, այնուհետ ևս զարգացնում է իր միտքը. «Այդ խնդիրը (Ղարաբաղյան հակամարտությունը- Ա.Գ.) կարող էր լուծվել ապրիլին (2016թ.), երբ ձեր զորքերը հարձակման անցան և սկսեցին վերադարձնել տարածքները։ Ադրբեջանը կարող էր վերադարձնել Ղարաբաղը։ Բայց հետո նրանք կանգ առան՝ շնորհիվ, «ինչպես ասում են, Մոսկվայի միջամտության։ Եվ իրավիճակը մնաց չլուծված։ Այնպես, ինչպես հիմա այն կա, ըստ իս, այն դեռ շատ երկար կլուծվի։ Ընդգծեմ. դա՝ եթե ռազմական միջամտությունը բացառվում է։ Ի դեպ, ադրբեջանական բանակը հզոր է, եռանդուն, այն մարտական ոգի է ձեռք բերել։ Բայց խաղաղ ընթացակարգերը շատ երկարատև են լինելու»։

Թե այդ ուր է այդպես շտապում Ա.Պրոխանովը՝ մտադրվելով նոր սպանդ հրահրել Հարավային Կովկասում՝ այլ վերլուծության թեմա է։ Իսկ այստեղ ասենք, թե որն է Ա.Պրոխանովի այսքան անհարգալից վերաբերմունքի պատճառը սեփական երկրի, նրա քաղաքական ղեկավարության հանդեպ։ Մի տեսե՛ք, թե ինչի մասին է խոսում նա, մանավանդ 2016թ. հունիսի 16-ին Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքների հիման վրա արված պաշտոնական հայտարարության ֆոնին։ Հայտարարությունում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հաստատել են 2016թ. մայիսի 20-ին Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ուղղված իրավիճակի կայունացմանը հակամարտության գոտում և այնպիսի մթնոլորտի ձևավորմանը, որը նպաստելու է խաղաղ գործընթացի առաջմղմանը։

Մասնավորապես, պայմանավորվել էին ավելացնել միջազգային դիտորդների թիվը հակամարտության գոտում։ Կողմերը նաև գոհունակություն էին հայտնել վերջին ժամանակներս դիմակայության գոտում պահպանվող հրադադարի ռեժիմի առնչությամբ։

«Պետությունների ղեկավարները փաստել են մի շարք հարցերի վերաբերյալ փոխըմբռնման ձեռքբերումը, որոնց լուծումը թույլ կտա ղարաբաղյան կարգավորման հարցում առաջընթացն ապահովող պայմաններ ստեղծել»,- ասվում է հայտարարությունում։ Հետո ավելի հետաքրքիր է։ Մոսկվայում 2017թ. հունվարի 17-ին կայացած մամուլի ասուլիսում ադրբեջանական «Լիդեր-ТВ» հեռուստաալիքի ռուսաստանյան գրասենյակի ավագ թղթակից Անար Հասանովը արտգործնախարար Սերգեյ Լավրովին հարց տվեց այն մասին, թե ինչպիսին կլինի Մոսկվայի դիրքորոշումը «օկուպացված տարածքներում հակաահաբեկչական գործողություն սկսելու և օկուպացիոն ուժերից մաքրելու պարագայում, դրա առջև աչք կփակի՞ արդյոք Մոսկվան, թե՞ կմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին»։

Շեշտակի տրված հարցին Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանեց՝ ասելով, որ այդ հարցն արդեն «Ադրբեջանի ներքին գործի թեմա» չի հանդիսանում։ Այսինքն՝ Ս.Լավրովն ընդունեց, որ Ադրբեջանի կողմից Ղարաբաղում ուժային գործողություն սկսելու դեպքում հարևան երկրները դա ընկալելու են որպես ռազմական, բայց ոչ հակաահաբեկչական գործողություն։ Քանի որ հակաահաբեկչական գործողություններն իրականացվում են բանակային ուժերով և ոչ թե ներքին, այլ միջազգային քաղաքականության հարց են հանդիսանում, որոնց ներգրավվում են ոչ միայն հակամարտող երկու կողմերը, այլև համաշխարհային հանրությունը։

«Որևէ ուժային գործողության անցկացումը Ադրբեջանի ներքին գործ չի հանդիսանում»,- հայտարարեց Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։ Ուստի, ադրբեջանամետ հուռռա-հայրենասեր «գաղափարախոսին», իր գոհարները մատուցելուց առաջ, չէր խանգարի խորհել Ռուսաստանի արտգործնախարարի այս խոսքերի մասին։ Իսկ ինչ վերաբերում է նրա այն բարբաջանքին, թե՝ «մի՞թե հայերն այնքան ուժեղ են, որ կարողացել են տորպեդահարել պուտինյան պատկերացումները մեր երկրների մասին», սա ՌԴ Արդարադատության նախարարությանը և ՌԴ Գերագույն դատարանին ուղղված ուղղակի մեղադրանք է քաղաքական կոռուպցիայի մեջ։ Այո, այո, ես չեմ սխալվում, կասկածողների համար նշեմ Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսի փակման հարցի նախապատմությունը։

Այսպես, 2017թ. մայիսի 15-ին Ռուսաստանի Գերագույն դատարանը բավարարեց ՌԴ Արդարադատության նախարարության միջնորդությունը, որը պահանջում էր կազմալուծել Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսը։ Ինչպես դատարանի դահլիճում հայտարարեց ՌԴ Արդարադատության նախարարության ներկայացուցիչը, կազմալուծման առիթ էին դարձել «էական խախտումները» կազմակերպության կողմից, որոնք հայտնաբերվել էին ստուգման ընթացքում։ Նա նաև տեղեկացրել էր, որ Արդարադատության նախարարությունը քանիցս նախազգուշացրել է ՀԱԿ-ին՝ պարտավորեցնելով վերացնել խախտումները, սակայն «պահանջներն անտեսվել են»։

Զարմանալի զուգադիպությամբ Ա.Պրոխանովի Ադրբեջան այցելությանը նախորդել էին Իլհամ Ալիևի ռազմաշունչ հայտարարությունները։ Այսպես, ս.թ. հունիսի 23-ին, Շիրվանում ականանետի զինմասեր արտադրող գործարանի բացման արարողության ժամանակ Ի.Ալիևն ասել է. «Բյուջեի ծախսերի ամենամեծ մասը բաժին է ընկնում ռազմական կարիքներին, ինչը բնական է։ Որովհետև մենք ապրում ենք պատերազմի իրավիճակում… Ապրիլյան մարտերը մեր փառապանծ հաղթանակն են, մեր մեծ հաջողությունը։ Դա մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ ադրբեջանական բանակն այսօր ուժեղների շարքում է»։ Ես հակված չեմ Ա.Պրոխանովին մերկացնել բանագողության մեջ ադրբեջանական բանակի գնահատականների հարցում, բայց հիշեցնեմ, որ ապրիլյան (2016թ.) պատերազմի արդյունքում ադրբեջանական զինված ուժերի կորուստները, ռազմական փորձագետների գնահատմամբ՝ 5-7 անգամ գերազանցել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի կորուստները։ Այդ նույն ելույթում Ի.Ալիևն ասել է. «…ադրբեջանցի ժողովուրդը երբեք չի հաշտվի օկուպացիայի հետ», ինչի կոչն էլ անում է ինքը՝ Ա.Պրոխանովը։

Իհարկե, «արդի Ռուսաստանի գաղափարախոսի» ճամփորդությանը կարելի էր վերաբերվել որպես բարեկանոն մոլոկանների (որոնց 20-րդ դարասկզբին Տամբովշչինայից աքսորել էին Ադրբեջանի Իվանովկա գյուղ) հետնորդի հերթական, մեղմ ասած՝ չարդարացված քայլի, եթե չլիներ Ա.Պրոխանովի մի զայրացուցիչ համեմատությունը։

Այսպես, ս.թ. հունիսի 26-ին Ա.Պրոխանովը հանդիպել է Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի հետ։ Նշեմ, որ նրա փաղաքշալի արտահայտությունները Ալիև զույգերի մասին զուտ իր անձնական գործն է և դրան հարկ է վերաբերվել ըմբռնումով։ Ճաշակի հարց է։ Բայց երբ «Այն հույզերը, այն ոգեղենությունը, որոնք զգացի երեկ, նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ, կրկնվեցին այսօր, տիկին Ալիևայի նստավայրում» (հիրավի, «Հազար ու մի գիշերվա» սյուժե է) տիպի հիացական խոսքերից հետո Ա.Պրոխանովը սրբապղծորեն հայտարարում է. «Եվ եթե հանդիպման ժամանակ պարոն նախագահը մտածում էր աշխարհաքաղաքականության, ռազմական ստրատեգիայի և մրցակցության կատեգորիաներով, ինչպես և վայել է պատերազմի վիճակում գտնվող երկրի նախագահին, ապա նրա տիկինը խոսում էր մարդկայնությունից, գուցե մասամբ՝ ինչպես Լև Տոլստոյը»։ Ի՞նչ է սա։ Համաշխարհային գրականության դասականի փիլիսոփայական մտքերի բացարձակ չիմացությո՞ւն, թե՞ լիակատար կուրացում իր տիեզերածին անձի հանդեպ ցուցադրված սուլթանական պատիվներից։ Կարևորը էությունն է. Ալեքսանդր Պրոխանով, մի՛ վիրավորեք Լև Նիկոլայևիչ Տոլստոյին։

Հռոմ-Երևան, 27 հունիսի 2017թ.

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ


Երևանում վթարային ջրանջատում կլինի

Երևանում վթարային ջրանջատում կլինի

11:35

Մկրտչյանը մասնակցել է Մարկո Ռուբիոյի կողմից հրավիրված համաժողովին

Մկրտչյանը մասնակցել է Մարկո Ռուբիոյի կողմից հրավիրված...

11:16

Պարեկներին կաշառելու փորձ արած քաղաքացին ձերբակալվել է

Պարեկներին կաշառելու փորձ արած քաղաքացին ձերբակալվել...

10:58

Թբիլիսիում տեղի կունենա զորակցության հանրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու

Թբիլիսիում տեղի կունենա զորակցության հանրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ...

10:45

Ալիև-Փաշինյան եղբայրական հարաբերությունների հաստատման և ցնծության ֆոնին, այսօր Բաքվում 16 հայերի նկատմամբ դատավճիռ է կայացվելու

Ալիև-Փաշինյան եղբայրական հարաբերությունների հաստատման և ցնծության ֆոնին, այսօր Բաքվում 16 հայերի...

10:24

Վթար՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կան տուժածներ

Վթար՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կան տուժածներ

10:05

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

09:24

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

09:08

Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված 8 վագոն

Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված 8...

16:28

Փաշինյանը հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետ

Փաշինյանը հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի...

16:13

Բանակցային սպասումներին զուգահեռ Մերձավոր Արևելքում լարվածությունը մեծանում է․ Զաքարյան

Բանակցային սպասումներին զուգահեռ Մերձավոր Արևելքում լարվածությունը մեծանում է․...

10:29

Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են

Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են

10:04

Կոշի Սուրբ Գևորգ եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն

Կոշի Սուրբ Գևորգ եկեղեցում կկատարվի միասնական...

09:42

Սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են

Սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում...

09:14

Պարգևավճարները կապ չունեն աշխատանքի արդյունավետության հետ․ դրանք տրվում են լոյալության համար. Վարդանյան

Պարգևավճարները կապ չունեն աշխատանքի արդյունավետության հետ․ դրանք տրվում են լոյալության համար....

00:00

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է երիտասարդների հետ

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է երիտասարդների հետ

00:00

Անդրազգային հանցավոր կազմակերպությունը կատարել է առնվազն 410 մլն դրամի համակարգչային հափշտակություններ և փողերի լվացում

Անդրազգային հանցավոր կազմակերպությունը կատարել է առնվազն 410 մլն դրամի համակարգչային...

00:00

Մոտ օրերս ՀԷՑ-ի ավտոպարկը կտեղափոխվի սեփական տարածք. Պետրոսյան

Մոտ օրերս ՀԷՑ-ի ավտոպարկը կտեղափոխվի սեփական տարածք....

00:00

Իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմության միավորվելը շատ բարդ խնդիր է. Սերժ Սարգսյան (Տեսանյութ)

Իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմության միավորվելը շատ բարդ խնդիր է. Սերժ Սարգսյան...

16:29

Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄԷ-ի ազգային ընտրանու հետ

Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄԷ-ի ազգային ընտրանու...

16:12

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47