Երևանում մի քանի ամսից նոր բիզնես կենտրոն է բացվելու, այն կոչվելու է «Կամար»: Բիզնես կենտրոնը տեղակայված է լինելու Կենտրոնական բանկի հարևանությամբ՝ շրջապատված լինելով առևտրի և սպասարկման բազմաթիվ կետերով:
Նշվում է, որ բիզնես կենտրոնը ներկայացնելու է պատմական անցյալի և ճարտարապետական նորագույն լուծումների համադրությունը:

Համալիրում գործելու են բանկային ծառայություններ, կառավարման, իրավաբանական, և հարկային բարձրակարգ խորհրդատվական կենտրոններ: Կգործեն նաև ռեստորաններ, սրճարաններ, գեղեցկության սրահ, մի խոսքով, ստեղծված է լինելու բոլոր հարմարությունները շենքի վարձակալների համար:

Որպես կենտրոնի առավելություններ, նշվում են օդորակման և ջերմաստիճանի կառավարման բարձրակարգ տեխնոլոգիաներով և էներգախնայող համակարգերը, շենքի կառավարման կենտրոնացված համակարգը, արագընթաց 7 ուղևորատար վերելակները, 115 մեքենայի, ինչպես նաև հեծանիվների համար նախատեսված կայանատեղին: Այն «Ա» դասի առաջին բիզնես կենտրոնն է լինելու Հայաստանում:
Ծրագիրն իրականացվում է մասնավոր ներդրողի՝ «Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲԸ կողմից, որն իրականացնում է ներդրումներ անշարժ գույքի շուկայում, ինչպես նաև տրամադրում է կառուցապատման կառավարման և վարման ծառայություններ:

Նշենք, որ «Փրոփերթի դիվելոփմենթ քամփնի» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահը գործարար Ռուբեն Վարդանյանն է, ով դեռևս 2012 թ. քաղաքապետ Տարոն Մարգարյաննի հետ քննարկել է Երևանում ներդրումային ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր:

«Փրոփերթի Դիվելոփմենթ Քամփնի»-ն առաջարկում էր 2012–2016 թթ. մայրաքաղաքում իրականացնել խոշոր ներդրումային ծրագիր: Ընկերությունը, մասնավորապես, առաջարկել էր Երևանում իրականացնել տուրիզմի, գործարար ենթակառուցվածքների և համաքաղաքային հանգստյան և ժամանցի վայրերի, զբոսայգիների և կանաչ գոտիների ժամանակակից համակարգի ձևավորմանն ու զարգացմանն ուղղված ներդրումային մի քանի ծրագրեր։
Նշենք, որ ծրագրի արժեքը կազմում է շուրջ 36 մլն ԱՄՆ դոլար։
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47