Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց՝ Հանրապետականները քննարկել են ներքին, արտաքին քաղաքականությանը վերաբերող եւ ներկուսակցական հարցեր:
Շարմազանովն ընդգծեց՝ ՀՀԿ-ն բարձր է գնահատում Գերմանիայի պատգամավորների, Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության դատապարտումը:
‹‹Սա ցուց է տալիս, որ Գերմանիան եւ Գերմանիայի պատգամավորները հավատարիմ էին մարդուն իրավունքների պաշտապանությանը: Շատ կարեւոր է միջազգային դատապարտման ուղղությամբ, Օսմանիան Թուրքիայի դաշնակիցը դատապարտում է այս ցեղասպանությունը թե՛ վերնագրում, թե՛ տեքստում ամրագրում: Թուրքիան այս պայքարում մնում է միայնակ»,- ասաց ՀՀԿ խոսնակը:
Էդուարդ Շարմազանովն ընդգծեց՝ կարեւոր հանգամանք է այն, որ առաջին համաշխահային պատերազմի ժամանակ Թուրքիայի դաշնակիցն ընդունում է իր մեղսակցությունը:
«Այս իմաստով շատ կարեւոր է եւ դժվար է թերագնահատել: Ես այսօր հեռախոսազրույց եմ ունեցել Բունդեսթագի փոխնախագահ տիկին Բուլմանի հետ եւ բարձր եմ գնահատել գերմանացի պատգամավորների նման դիրքորոշումը եւ եւս մեկ անգամ վերահաստատեմ, որ առանցքայինը նա է, որ մի պետություն, որը առաջին համաշխարհայինի ժամակ եղել է Թուրքիայի դաշնակից՝ ընդունում է իր մեղսակցությունը, տարոսը մյուս երկրներին»,- նշեց Էդուարդ Շարմազանովը:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարին՝ ՀՀԿ խոսնակը շեշտեց. «Ցյուրիխյան արձանագրությունները պատմության խորքային դարակը մտցրել է ոչ թե ՀՀ-ն, այլ Թուրքիան: Ինքն է ստորագրելուց հետ հանդես եկել բազում անգամ նախապայմաններով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թուրքիայի նախագահը հետ է կանչել արագ կերպով Բեռլինում Թուրքիայի դեսպանին, հաշվի առնելով, որ Թուրքիայի բազում գործիչներ արդեն հասցրել են զգացմունքային ելույթներով հանդես գալ, սա խոսում է նրա մասին, որ Թուրքական իշխանությունը պատրաստ չէ առերեսվել սեփական պատմության հետ, թուրքական քաղաքական վերնախավն այս 100 տարում ոչինչ չի սովորել եւ ոչինչ չի մոտացվել»:
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58