Չինաստանի Դալյան քաղաքում հունիսի 27-ին տեղի է ունեցել Համաշխարհային տնտեսական համաժողովը: Գիտության, տեխնոլոգիաների և նորարարության թեմաներով անցկացվող կարևորագույն հավաքին մասնակցել են 90 երկրների 2000-ից ավելի պատվիրակներ։ Հայաստանը ներկայացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: Նախարարին ուղեկցում է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի խորհրդական Էրիկ Գյուլազյանը:
Համաժողովի շրջանակներում Վահան Մարտիրոսյանը մասնակցել է գլխավոր նստաշրջանի աշխատանքներին և ելույթ ունեցել «New Roads to Globalization» միջոցառմանը: Վահան Մարտիրոսյանը, ողջունելով մասնակիցներին, ներկայացրել է Հայաստանի կողմից առաջարկվող ներդրումային և գործարար հնարավորությունները, ինչպես նաև պատասխանել է ֆորումի մասնակիցների հարցերին:
Նախարարը հանդիպումներ է ունեցել Համաշխարհային տնտեսական ֆորումի տարածաշրջանների և կառավարությունների գծով ղեկավար, խորհրդի անդամ Ֆիլիպ Ռոսլերի և Համաշխարհային տնտեսական համաժողովի Եվրասիայի տարածաշրջանի տնօրենի հետ:
Նախարար Վահան Մարտիրոսյանը Հայաստանը ներկայացրել է «Դալյան-2017» Համաշխարհային տնտեսական համաժողովում
Հանդիպումների ընթացքում Վահան Մարտիրոսյանը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների օրակարգը, գործարար միջավայրի զարգացմանն ուղղված քայլերը, ինչպես նաև Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների և թվային օրակարգի մանրամասները: Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված անմիջական քայլերը և պատրաստակամություն հայտնել սերտացնել կապերը:
Մասնավորապես, նշվել է, որ ՀՀ կառավարությունը կաջակցի 2017թ. հոկտեմբերին Հայաստանում կայանալիք Համաշխարհային տնտեսական համաժողովի «Shape Eurasia 2017» միջոցառման իրականացմանը, իսկ Համաշխարհային տնտեսական համաժողովն իր հերթին պատրաստ է միջազգային շուկայում իրենց կարողությունները ներկայացնելու հարթակ ծառայել հայկական ընկերությունների համար:
Վահան Մարտիրոսյանը հանդիպումներ է ունեցել նաև պետական, մասնավոր և հանրային հատվածի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ, քննարկել գործընկերային հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Նախարարը ներդրողներին հրավիրել է Հայաստան՝ համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով:
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56