100-ից ավելի սիրիահայերի արդեն տրամադրվել են ցածր՝ 4 տոկոս տոկոսադրույքով և 5 տարի ժամկետով վարկեր: Մայիսի 27-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացած հանդիպման ժամանակ նախարար Հրանուշ Հակոբյանն ընտանեկան բիզնեսով չզբաղվող սիրիահայ գործարաների հնչեցրած բողոքների վերաբերյալ, թե հարկերը շատ են, նշեց, որ բոլոր գործարարներն էլ երազում են հարկ չմուծել և զարգացնել բիզնեսը։
«Իհարկե, կան տարբերություններ Սիրիայի և Հայաստանի հարկային քաղաքականության մեջ, բայց նրանք հարմարվում են։ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ մենք ստեղծել ենք ուսուցման կենտրոն, որտեղ մեկ ամիս սիրիահայերը սովորում են, այնուհետև բիզնես ծրագրեր են մշակում։ Ծրագրերին համապատասխան տրվում են վարկեր 4 տոկոսով ու 5 տարի ժամկետով։ Այդպիսի սիրիահայերն արդեն 100-ից ավելի են»,- ասաց Հակոբյանը։
Անդրադառնալով սիրիահայերին վերաբերող մի շարք այլ խնդիրների, ինչպիսիք են կրթությունը, մեքենաների մաքսազերծումն,առողջապահությունը և այլն, նախարարը հավելեց, որ պետությունը սիրիահայերի կրթության հարցերը՝ մանկապարտեզից մինչև համալսարան, լուծում է անվճար։
«Հայաստանի Հանրապետությունը 3000-ից ավելի սիրիահայերի առողջապահական, սոցիալական բոլոր հարցերը կարգավորել է։ Մի քանի ամիս առաջ հատկացվել է 240 մլն դրամ սիրիահայերի ավտոմեքենաների մաքսազերծման խնդիրները կարգավորելու համար։ Ամբողջությամբ կազմակերպվում է ամառային հանգիստի խնդիրը, ինտեգրման ծրագիրն է իրականացվում։ Չկան այնպիսի հարցեր, որոնց հիմնական մասը պետությունը չիրականացնի, իսկ մյուս մասն էլ համահայկական կազմակերպությունների, բարեգործության և այլ կառույցների օգնությամբ»,- նշեց նախարարը։
Նա հավելեց, որ Հայաստանում ապրող 22.000 սիրիահայերի 95-96 տոկոսն ապրում է Երևանում, քանի որ նրանք եկել են Հալեպից ու Դամասկոսից ու գյուղական կյանքով ապրելու և հողի հետ աշխատելու հնարավորությունը չգիտեն։
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47