«Հրապարակ»-ը զրուցել է ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանի հետ: Ներկայացնում ենք հատված:
-«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը կիրակի կայացած համագումարի ժամանակ մի շարք հայտարարություններ արեց՝ ընդդիմադիր դաշտը միավորելու, թավշյա հեղափոխություն անելու մասին: Պարոն Սահակյան, իշխանությանը չի մտահոգում այդ հեռանկարը:
-Ես նման հարցերին չեմ էլ ուզում պատասխանել, որովհետև քաղաքական դաշտի համար դրանք արդեն հնացած, չօգտագործվող հարցեր են: Նոր ժամանակներ են, նոր որակներ են պետք, նոր մարդիկ ենք պետք, երիտասարդություն է պետք, մոտավորապես 90-ականներից հետո կրկնվող նույն խոսքերը, նույն թեմաները: Մենք էդպես առաջ գնալ չենք կարող:
-«Հանրապետական»-ում էլ նոր դեմքեր շատ չեն հայտնվել, օրինակ՝ Դուք և ՀՀԿ-ի մյուս հներն են ձևավորել նոր խորհրդարանը, ինչից եք դժգոհում:
-«Հանրապետական»-ում հին մարդիկ չկան, իրական քաղաքական գործիչները միշտ նույնն են լինում, այսինքն՝ հին և նոր մարդիկ հասարակության մեջ չկան... Նրանք, ովքեր կարողացել են այդ հասարակության մեջ որևիցե բան անել, նրանք առաջ են տանում հասարակությանը, իսկ եթե մտածում եք՝ երիտասարդ կամ ավագներ, ապա դա կյանքն է տվել, ոչ թե մարդիկ:
-Իրատեսական չէ ընդդիմադիր դաշտի խոշորացումը և 2018-ին իշխանափոխության գործընթաց սկսելը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի նշած օրակարգով:
-Ես կարծում եմ, որ հնարավոր է նոր ընդդիմադիր դաշտ առաջանա, և ինչ-որ չափով նկատելի է այդ խումբը:
-Ինչի՞ մասին է խոսքը, ովքեր են ՀՀԿ-ի պատկերացրած ընդդիմադիրները:
-Էսօր ես ընդդիմադիր որոշակի մարդկանց տեսնում եմ, բայց ընդդիմադիր դաշտ, որը կկարողանա հեռանկար ունենալ, այսօր չկա դաշտում:
-Ի՞նչ նկատի ունեք հեռանկար ասելով՝ իշխանափոխություն:
-Իհարկե, ցանկացած ընդդիմության հայտն է, որ իշխանափոխություն լինի, ինքն էլ կառավարման լծակներ ստանա: Նման քաղաքական ու այսօրվա պայմաններում չկա: Մնացածը, որ ասում են՝ պիտի համախմբվենք, ընդդիմությունը կմիանա, ընդդիմությունը միանում էր, թող ընտրություններից առաջ միանար: Իհարկե, պետության համար դա լավ բան չէ, չունենք կայուն ընդդիմություն, բայց Հայաստանի պայմաններում քաղաքական դաշտը դա է՝ չկա ընդդիմություն:
-Ասում են՝ ցանկացած իշխանություն արժանի է իր ընդդիմությանը, և հակառակը, չե՞ք կարծում, որ իշխանություն չկա, որ ընդդիմություն լինի:
-Չեմ կարծում, որ էդ տրամաբանությամբ պետք է գնա: Ժամանակին մենք ինքներս ընդդիմություն ենք եղել, մենք էսպես չենք եղել, որ քաղաքական մեզ հետապնդեցին, բռնեցին, դատեցին, վատ պայմաններ առաջարկեցին, մենք ընդամենը գնացել ենք պայքարի և պայքարել ենք ու եկել իշխանափոխության: Նորից կրկնեմ ձեզ մնացած բոլոր խոսքերը՝ մենք ամենալավը չենք, բայց եթե մեզնից ավելի լավերը կառաջանան, նրանք կգան իշխանություն, այսօր մեզնից լավերը չկան:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
10:45
10:45
10:32
10:12
09:52
09:44
09:33
09:14
09:02
19:21
16:26
16:07
14:06
13:33
13:06
12:55
10:08
09:45
09:23
09:06
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03