Ադրբեջանի ագրեսիվության մակարդակը պայմանավորված է միմիայն ներքին և, երբեմն, վերլուծության դժվար ենթարկվող խնդրների համադրմամբ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
«Ցանկացած զենքի մատակարարում Ադրբեջանին շատ բացասական եմ դիտում, առաջին պարզ պատճառով, որովհետև Ադրբեջանը անկանխատեսելի երկիր է ժողովրդական վերահոսկության մեխանիզմների բացակայության պատճառով, այդ առումով՝ լինի ռուսական զենք, իսրայելական զենք, թուրքական զենք, ցանկաված զենքի մատակարարում նոր ռիսկեր է սետղծում, որովհետև դժվար է կանխատեսել, թե այդ երկրում ով է կայացնելու որոշումներ ցանկացած պահի», – նշեց Վիգեն Սարգսյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը Ռուսաստանի հետ ունի փոխգործակցության ծրագիր։
«Դա ռազմավարական գործընկերության դաշնակցային հարաբերություններով պայմանավորված ռազմատեխնիկական, ռազմաքաղաքական փոխգործակցության ծրագիրն է: Մենք բավարարված ենք նրանով, թե ինչպես է այդ ծրագիրն իրականացվում , դա այն հավակնոտ ծրագիրն է, որը մենք պարբերաբար ընդլայնում ենք և պետք է ասեմ, որ մեր խնդիրները, որոնք մենք բարձրացնում ենք երկխոսության մեջ, շատ ավելի երկրարատև կայունացնող են, քան ուղղակի զենքի այս կամ այն քանակի մատակարարումը», -ընդգծեց պաշտպանության նախարարը։
Վիգեն Սարգսյանը նշեց, որ Հայաստանը ստանում է այն զենք-զինամթերքը, որը գնում է Ռուսաստանում։
«Մենք ստանում ենք զենք-զինամթերք ռազմատեխնիկական փոխգործակցության շրջանակում, այն, ինչ գնում ենք, գնում ենք դաշնակցային սկզբունքով՝ Ռուսաստանի ներքին գներով և դա մեզ համար շատ կարևոր շուկա է զենքի ձեռքբերման համար»,- ասաց նա։
ՀՀ պաշտպանության նախարարը նշեց՝ եթե որևէ պաշտոնյա Հայաստանում երբևէ ասի, որ շատ ոգևորված է նրանից, որ ռուսական զենք է հայտնվել Ադրբեջանում, նա անկեղծ չի լինի։
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47