Այսօր Արցախում տեղի է ունեցել Արցախի պետական համալսարանի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի համատեղ «Բարձրագույն կրթություն. հիմնախնդիրներ և հեռանկարներ» խորագրով աշխատաժողով:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն իր ելույթում կարևորել ու պահանջված է համարել կրթության հիմնախնդիրների շուրջ Արցախում նման ներկայացուցչական միջոցառման կազմակերպումն՝ ընդգծելով, որ Արցախի ամենամեծ հարստությունը ժողովուրդն ու նրա անսպառ մտավոր ներուժը: «Գիտության և կրթության ոլորտը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործուն ուղիներից է, հատկապես՝ գլոբալիզացիայի ներկա ժամանակահատվածում: Ինչպես ռազմավարական, այնպես էլ կարևորագույն այլ ծրագրերի իրականացման գործում, նաև կրթության ոլորտում Արցախն զգում է մայր Հայաստանի և Սփյուռքի աջակցության անհրաժեշտությունն ու կարևորությունը»,-շեշտել է Բակո Սահակյանը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ևս, կարևորելով աշխատաժողովի անցկացումը, ասել է. «Մեր հիմնական զենքը, որը պետք է առաջ տանի Հայաստանն իր բարդ տարածաշրջանային խնդիրները լուծելու ճանապարհին, մեր գիտական և կրթական ներուժն է: Պետությունը բարձրագույն կրթության համակարգը դիտարկում է որպես պետական կառավարման գերակա օբյեկտ: Կապակցելով բնակչության տնտեսության և պետության շահերը, ընդունում է կրթական ոլորտի տարբեր ուղղություններում պետության գործունեությանը նպաստող օրենքներ և նորմատիվային իրավական ակտեր»:
Իսկ ԱՀ ԿԳՍ նախարար Սլավիկ Ասրյանն իր խոսքում, մասնավորապես ասել է. «Մենք՝ կրթական ոլորտի ներկայացուցիչներս, համագործակցելով և մեկս մյուսիս խնդիրներին լավ ծանոթանալով, կկարողանանք նպաստել պետության խնդիրների լուծմանը: Դիտարկել բարձրագույն կրթությունը սոսկ որպես առաջանցիկ, ճիշտ չէ, որովհետև ողջ կրթական համակարգը պետք է գործի՝ սկսած նախադպրոցական հաստատությունից մինչև հետբուհական կրթություն. այս օղակները սերտ փոխկապակցված են և լրացնում են միմյանց: Բուհը լիարժեք կարող է աշխատել, երբ դպրոցից ստանա գրագետ շրջանավարտներ, և մենք էլ կկարողանանք բուհն ավարտած խելացի մասնագետներով ապահովել կրթօջախները: Կրթական եռաստիճան համակարգը գործում է բոլոր բուհերում, և դրանք, կարևոր են որակյալ մասնագետներ ունենալու գործում»:
Մինչ միջոցառման բացումը, ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավիկ Ասրյանը, կրթական ոլորտի ներկայացուցիչներ, ԱրՊՀ համալսարանականներ ծաղիկներ են խոնարհել արցախյան ազատամարտում ԱրՊՀ զոհված ուսանողների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
12:45
12:17
11:44
11:17
10:48
10:21
10:02
19:22
19:09
16:21
16:16
16:02
15:57
12:51
12:46
12:28
12:12
11:59
11:45
11:23
16:19 09.07.25
11:59 10.07.25
15:27 09.07.25
12:12 10.07.25
11:45 10.07.25
19:04 09.07.25
10:03 10.07.25
12:28 10.07.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03