Հասկանալի էր իհարկե, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը հենց այս ժամանակաշրջանում Բունդեսթագում հայտնվելն ու ընդունվելը պատահական չէր, և որ ԵՄ-ն սրանով ցույց տվեց Թուրքիայի սանձարձակ ղեկեվարությանը, որ իրենց հետ չեն կարող նախապայամանների լեզվով խոսել և գործելաոճ պարտադրել, կարճ ասած Արևմուտքը Թուրքիային ասաց՝ միգրացիոն ճգնաժամ չէ, սիրիական քաղաքացիական պատերազմ չէ, ինչ ուզում է լինի, չափդ իմացի՛ր, թե չէ կկպնենք թույլ տեղերիդ, օֆ էլ չենք անի։
Իսկ Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի այն գերզգայուն կետերից էր, որին կպավ Գերմանիան։ Այսիքն մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, որ Հայոց ցեղասպանության հարցը միշտ է աշխարհաքաղաքական շահարկումների առարկա է ունեցել, այն ակտիվացել է միջազգային օրակարգում, այն ժամանական, երբ Արևմուտքը Թուրքիայի գլխին տալ է ուզեցել։
Բայց ես չեմ հասկանում հայկական իրականության մեջ այս օրերին հնչող այն տեսակետը, թե այս ճանաչումը ոչինչ չի տալու մեզ և որ ավելին խնդիրներ է առաջացնելու մեզ համար տարածաշրջանում։ Լսեք ես չեմ հասկանում, համ նալին եք խփում, համ մեխին։ Համ ամբողջ աշխարհից պահանջում ենք, որ ճանաչեն մեր ողբերգությունը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը դարձնում ենք մեր արտաքին քաղաքական հիմնասյուներից մեկը, իսկ երբ ճանաչում են, դժգոհ ենք։
Հիմա հարց այն բոլոր թուրքագետ, քաղաքագետներին, ովքեր ասում են, որ այս ամբողջ էյֆորիան անիմաստ է՝ իսկ դուք ինչ էիք կարծում, որ Գերմանիան օրինագծի ընդունման հետ մեկտեղ պետք է մեր պապական հողերն ու բարոյական նյութական փոխհատուցումն էլ ստիպեր Թուրքիային մեզ տալ, վստահ եմ այդպես չեք կարծում, ուրեմն ինչից ենք դժգոհ՝ մարդիկ արել են այն ինչ մեր սփյուռքն է պահանջում։
Հարց 2. դարձյալ Գերմանիայից դժգոհ մնացածներից, դուք երբևէ փորձել եք հասկանալ, թե ինչ է պահանջում այս առումով մեր պետությունն աշխարհից, արդյոք մեր ղեկավարությունը հստակ ձևակերպել է իր պահանջն աշխարհին, կամ արդյոք գիտի թե որն է հաջորդ քայլը։
Եվ հարց երեք, ասեն մենք բոլորս էլ լավ գիտենք, որ Հայաստան պետությանը նման օրիանգծերը ոչինչ ավել չեն կարոց տալ քան բարոյական հաղաթանակն է, հիմա ինչ հրաժարվենք ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջից, մոռանանք, որ մեր արժանապատնությունը ոտնահարավել է, դա եք առաջարկում։
Սա լուրջ և բարդ հարց է, բոլորս էլ հասկանում ենք, նույքան բարդ է հասնել դրա վերջնական լուծմանը, հանգրվանին, բայց մեղմասած կոռեկտ չէ սեփական պետության փոխարեն, որը մինչև վերջ կողմնորոշված էլ չէ այս հարցով, մեղադրել ասենք Գերմանիային, ԱՄՆ-ին, կամ մեղադրել սփյուռքին իր գործեալոճի մեջ, բայց ավելի արդյունավետ մարտավարություն չառաջարկել։
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02