Սննդամթերքի անվտանգության ապահովման նպատակով` ՀՀ կառավարության ծրագրով նախատեսվում է մինչև 2017 թվականի ավարտը մշակել սննդամթերքի անվտանգության ոլորտում ռիսկերի գնահատման մոդել, իսկ 2018-2021 թվականների ընթացքում ներդնել այն և կիրառել ռիսկերի կառավարման մեխանիզմներ:
DSC_3451ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն այս ուղղությամբ համագործակցության ու տեխնիկական աջակցության առաջարկով դիմել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությանը (FAO/ՊԳԿ)՝ կարևորելով կազմակերպության փորձն ու փորձագիտական կարողությունները: Ակնկալվում է, որ համագործակցության արդյունքում կբարելավվեն Հայաստանում սննդամթերքի անվտանգության ոլորտում ռիսկերի գնահատման կարողությունները՝ նպաստելով ռիսկերի գնահատման վրա հիմնված պետական վերահսկողության իրականացմանը:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հրավերով Հայաստանում է գտնվում այս հեղինակավոր կազմակերպության պատվիրակությունը՝ Մերի Քեննի գլխավորությամբ: Որպես աջակցության առաջին քայլ, հունիսի 28-ին կազմակերպվել էր «Սննդամթերքի անվտանգության կարողությունների հզորացում՝ ոլորտի ռիսկերի կառավարման նպատակով» աշխատաժողովը՝ ինչպես Ծառայության, այնպես էլ շահագրգիռ նախարարությունների և կառույցների ներկաDSC_3442յացուցիչների մասնակցությամբ:
«Այս առաքելությունը մեծ նշանակություն ունի սննդամթերքի անվտանգության հարցում որակական նոր փուլի անցնելու և ոլորտի զարգացումն ապահովելու տեսանկյունից»,- ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին՝ մասնավորեցրել է ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը: Ըստ նրա՝ ծրագիրը, որը նախատեսվում է մշակել, մեծապես նպաստելու է ոլորտում ռիսկերի գնահատման մեխանիզմների ներդրմանը, կարողությունների զարգացմանը, ինչպես նաև կառավարման ու վերահսկման հնարավորությունների ընդլայնմանը:
DSC_3473ՊԳԿ փորձագետ Ժան Չարլզ Լեբլանկը ներկայացրել է սննդամթերքի վերահսկողության և ռիսկերի վերլուծության ոլորտներում կիրառվող ժամանակակից միջոցներն ու միջազգային փորձը, ռիսկերի գնահատման սկզբունքներն ու արդյունքների օգտագործման մեթոդները:
Աշխատաժողովի ընթացքում նաև ներկայացվել են սննդամթերքի անվտանգության համակարգի կառավարման՝ մեր երկրի առանձնահատկությունները, ոլորտի օրենսդրությունը, սննդամթերքի անվտանգության հետ առնչվող կենդանիների առողջության հետ կապված հիմնահարցերը: Մասնակիցներն անդրադարձել են նաև ռիսկերի գնահատման և դրա վրա հիմնված ծրագրերի DSC_3463_1իրականացման համար կարևոր գործառույթներին, ոլորտի բացերին ու մարտահրավերներին, ինչպես նաև հզորացման կարիք ունեցող կարողություններին:
ՊԳԿ փորձագետների հետ հունիսի 26-30-ը տեղի ունեցած աշխատանքային քննարկումների արդյունքում նախատեսվում է մշակել տեխնիկական աջակցության ու կարողությունների զարգացման երկամյա ծրագիր և այդ շրջանակներում բարելավել ռիսկերի գնահատման մեխանիզմները:
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47