ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով կարկուտից տուժած գյուղացիների փոխհատուցմանը, ասաց, որ ներկայումս Կենտրոնական բանկը իր կողմից սկսել է տուժածների վարկային գործերի ուսումնասիրության աշխատանքները, մայր գումարի մարման հետաձգման ժամանակահատվածը որոշելու համար, իսկ հողի հարկի, ջրի վարձի հարցն էլ ուսումնասիրվում է տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում և կառավարությունում:
Ամբողջական գումարի փոխհատուցման վերաբերյալ նախարարն ասաց, որ մինչև ապահովագրական համակարգը չլինի, չեն կարող փոխհատուցել: Իգնատի Առաքելյանը նշեց, որ անցած տարի գյուղատնտեսությունում բնակլիմայական աղետներից հաշվառված վնասները կազմել են մոտավորապես 32-36 միլիարդ, սակայն դա ծախսի վնասը չէր, այլ չստացված եկամուտի գնահատումն է:
«Չկա այդքան միջոց, որ փոխհատուցվի բուն հասցրած վնասը: Միայն ապահովագրական համակարգի ներդրումով մենք կարող ենք խոսել փոխհատուցման և գյուղացիական տնտեսությունների ավելի լավ կյանքի, կամ ավելի ապահովված տնտեսության մասին: 2018 թվականից սկսելու ենք պիլոտային ծրագիրը, երեք տարի է տրված փորձելու ենք ավելի արագ անել, բայց, քանի որ դա Գերմանիայի հետ համատեղ ծրագիր է, իրենց հետ պետք բանակցենք, թե որքան արագ կարող ենք»,-ասաց նա:
Նախարարը հայտարարեց, որ գյուղատնտեսությունում բնակլիմայական վնասներից վնասը 5 տոկոսից ցածր է, ինչը բարենպաստ պայմաններ է ստեղծում ապահովագրական համակարգ ներդնելու համար: «Իրենց համար դա կլինի հետաքրքիր, քանի որ վնաս տոկոսը այնքան բարձր չէ: Լուծումը ապահովագրական համակարգն է, ուրիշ լուծում չկա»,-հավելեց նա:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47