Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կառավարությունում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով փաստաբանների այն դժգոհությանը, որ իրենց խուզարկում են, ասաց, որ քննարկման ընթացակարգ է իրականացվում:
«Այդ առումով պարզաբանումներ պահանջվել են դատական դեպարտամենտից կապված զննություն, խուզարկություն այդ հասկացությունների հետ: Մեկ բան հստակ է՝ անձնական խուզարկության ենթարկել փաստաբանին անմիջականորեն պարտականությունները կատարելիս անթույլատրելի է: Ամբողջ խնդիրն այն է, և փաստաբանները նույնպես նշում են, թե որն է այդ զննության, խուզարկության տարբերակումը: Ինձ համար խորքային խնդիրն այն է, որ այս պրակտիկայի արդյունքում խախտվում են վստահորդների իրավունքները, սա է այստեղ հիմնարարը, որ անձը զրկվում է իրավաբանական օգնության իրավունքից»,-ասաց նա և նշեց, որ օրենքով նախատեսված ընթացակարգի շրջանակներում պրոցեսը ավարտելուց հետո քայլեր կձեռնարկվեն:
Նա չցանկացավ կանխակալ գնահատական տալ՝ նշելով, որ ինքն ի պաշտոնե մարդու իրավունքների պաշտպանն է, և պարտավոր է օրենքով աշխատել, իսկ օրենքը պահանջում է քննարկման ընթացակարգի արդյունքում տալ գնահատական և հիմա չի կարող խախտել օրենքը:
«Նաև անթույլատրելի եմ համարում խտրականության որևէ դրսևորում, դրա համար գնահատական կտանք քննարկման արդյունքից հետո»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է «Սասնա ծռերի» անդամներից մի քանիսին ծեծի ենթարկելու վերաբերյալ տեղեկություններին, Արման Թաթոյանն ասաց, որ հաղորդում ունեն բռնության գործադրման հետ կապված և դրանց հիման վրա գիշերվանից սկսած իրականացվում են այցերը:
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47