ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 29-ին ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Ճապոնիայի խորհրդարանական արտաքին գործերի նախարարի տեղակալ Մոտոմե Տակիսավային:
Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և նշել, որ բարձր մակարդակի այցերը լավ հնարավորություն են քննարկելու երկկողմ հարաբերությունների ընթացիկ օրակարգը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային արդի հարցերը: Նախագահը հույս է հայտնել, որ Մոտոմե Տակիսավայի այցը նոր խթան կհանդիսանա հայ-ճապոնական միջպետական կապերի ամրապնդման գործում:
Նախագահ Սարգսյանը ջերմությամբ է հիշել 2012 թվականին Ճապոնիա կատարած իր այցը և հանդիպումները Կայսր Ակիհիտոյի ու երկրի բարձրագույն ղեկավարության հետ, որոնք Նախագահի գնահատմամբ, անցել են փոխվստահության և ջերմ մթնոլորտում:
Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են արձանագրել վերջին տարիներին Հայաստանի և Ճապոնիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան: Հանրապետության Նախագահը նշել է, որ 2010 թվականին Հայաստանում և 2015 թվականին Ճապոնիայում դիվանագիտական ներկայացուցչությունների բացմամբ նոր հնարավորություններ բացվեցին երկու երկրների միջև բարեկամության և գործընկերության հետագա զարգացման համար: Կողմերը համակարծիք են եղել, որ վերջին շրջանում զգալի ակտիվացած փոխադարձ այցերը վկայում են հայ-ճապոնական գործընկերային հարաբերությունների ընդլայնման փոխադարձ պատրաստակամության մասին:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների միջև միջխորհրդարանական համագործակցության, առևտրատնտեսական, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, տարերային աղետների կանխարգելման և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում հարաբերությունների խորացման հնարավորություններին և ծրագրերին:
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը Հայաստանի զարգացման գործում շարունակական աջակցության համար՝ վարկային, դրամաշնորհային, տեխնիկական աջակցության ու այլ ծրագրերի միջոցով:
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58