Գլխավոր դատախազությունը մերժել է «Ելք» խմբակցության միջնորդությունը՝ Անդրիաս Ղուկասյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ:
Այս մասին մեր գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրին ՀՀ գլխավոչ դատախազության հանրային կապերի բաժնից:
Հիշեցնենք, որ հունիսի 21-ին «Ելք»-ը դիմում-նամակ էր ուղարկել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ միջնորդելով կալանքից ազատ արձակել Անդրիաս Ղուկասյանին։ Որպես երաշխավորություն` գրությունը ստորագրել էր դաշինքի 7 պատգամավոր:
Դատախազությունը միջնորդությունը մերժելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ դատական ակտերում արձանագրվել է կալանավորելու հիմքերի առկայությունը, այլընտրանքային խափանման միջոց կիրառելու անթույլատրելիությունը:
Դատախազության պատասխանում ասվում է մասնավորապես հետեւյալը. «
«Ի պատասխան Ձեր հարցման տեղեկացնում ենք, որ Անդրիաս Ղուկասյանին կալանավորելու, նրան կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության արդյունքում կայացված դատական ակտերում իրավացիորեն արձանագրվել են կալանավորման կիրառման պայմանների եւ հիմքերի առկայությունը, վարույթն իրականացնող մարմնի կողմից գործի քննության պատշաճ ընթացքն ապահովելու հանգամանքը :Ի նչպես նաեւ կիրառված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու անթույլատրելիությունը՝ հաշվի առնելով գործի քննության ընթացքում մեղադրյալի կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսեւորելու բարձր հավանականությունը:
Ա.Ղուկասյանը մեղադրվում է հասարակական անվտանգության դեմ ուղղված ծանր հանցագործության կատարման եւ առանձնապես ծանր հանցագործությունների փորձի համար: Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք են բերվել բավարար տվյալներ, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոցի կիրառումը բավարար չէ վարույթի ընթացքում մեղադրյալի հավանական ոչ իրավաչափ վարքագիծը կանխելու համար:
Նման պայմաններում բացակայում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածով սահմանված կարգով խափանման միջոց կալանավորումը վերացնելու կամ փոփոխելու հիմքերը»:
Ղուկասյանը մեղադրվում է նրանում, որ նա փորձել է մտնել ՊՊԾ գնդի տարածք, գրավել շենքեր-շինություններ, տրանսպորտային միջոցներ, ռազմամթերք կրել, պատանդներ պահել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-219 3-րդ մասի առաջին կետով, 34-218 3-րդ մասի առաջին կետով եւ 34-235 3-րդ մասով:
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02