ՀՀ կառավարության այսօրվա նիստում ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանը զբոսաշրջության զարգացման հիմնադրամ ստեղծելու մասին որոշման նախագիծ ներկայացրեց:
«Հիմնադրամ ստեղծելու պահանջը պայմանավորված է նրանով, որ Հայաստանի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը որոշում է կայացրել իր գործառույթներից զբոսաշրջության բաղադրիչը հանել»,-ասաց նա։
Փոխնախարարը պարզաբանեց, որ 2017 թվականի համար նախատեսված է, որ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարության համար բյուջեում ներկայումս սահմանված և Հայաստանի զարգացման հիմնադրամի ուղղությամբ նախատեսված ֆինանսական միջոցներից առանձնացվի 30 միլիոն դրամ և վերահասցեավորվի զբոսաշրջության զարգացման հիմնադրամին։
Վերջում փոխնախարարը վարչապետ Կարեն Կարապետյանից երկու օր ժամանակ խնդրեց ՀՀ կառավարության ու նախագահի աշխատակազմի հետ որոշակի հարցեր վերջնականապես համաձայնեցնելու համար։ «Պայմանավորել ենք չէ՞, որ այստեղ բերում ենք մաքսիմալ քննարկված հարցեր»,-ասաց Կարեն Կարապետյանը։
Նշենք, որ ըստ նախագծի` նոր հիմնադրամի ստեղծումը կլուծի նաև միջազգային կազմակերպությունների հետ առավել ակտիվ համագործակցության և նպատակային միջոցառումների իրականացման համար հավելյալ ֆինանսական և անհրաժեշտ այլ միջոցներ ներգրավելու խնդիրները: ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված է առաջիկա 5 տարիների ընթացքում Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը հասցնել տարեկան 3 միլիոնի` ապահովելով ներգնա զբոսաշրջությունից տարեկան առնվազն 3 մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք տարեկան եկամուտ:
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02