ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր ընդունել է Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Գախարիայի գլխավորորած պատվիրակությանը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Սուրեն Կարայանը ողջունել է գործընկերոջը և շնորհակալություն հայտնել այցի համար: Կարայանի խոսքով՝ թեև Հայաստանի և Վրաստանի միջև առևտրաշրջանառությունը աճում է, սակայն տեմպերը գոհացուցիչ չեն, և կա դեռ չիրացված լուրջ ներուժ: Նախարարն առաջարկել է քննարկել այս և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Սուրեն Կարայանն առաջարկել է քննարկել և մշակել դեպի երրորդ երկրներ համատեղ արտահանմանն ուղղված ծրագրեր՝ հաշվի առնելով Հայաստանի և Վրաստանի համար առկա արտոնյալ շուկաները: Նախարարները հաստատել են, որ երկրներից յուրաքանչյուրն ունի իրեն բնորոշ ուժեղ կողմեր և մրցակցային առավելություններ, որոնց գրագետ համադրմամբ կարող են արդյունավետ համատեղ ծրագրեր իրականացվել:
Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Գախարիան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ քաղաքական որևէ տարաձայնության բացակայությամբ պայմանավորված՝ անհրաժեշտ է բոլոր ջանքերն ուղղել առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ձևավորել աշխատանքային խումբ, որը կզբաղվի երկու երկրներում գործունեություն ծավալող հայ և վրացի գործարարների խնդիրներով՝ դրանց օպերատիվ լուծումներ տալու նպատակով:
Նախարարներ Կարայանը և Գախարիան քննարկել են ազատ տնտեսական գոտիների գործունեությունը Հայաստանում և Վրաստանում: Սուրեն Կարայանը գործընկերոջը տեղեկացրել է, որ Սյունիքի ազատ տնտեսական գոտում սկսվել են շինարարական աշխատաքները և հրավիրել է վրացական բիզնեսին գործունեություն ծավալելու Իրանին սահմանակից ԱՏԳ-ում: Գ. Գախարիան նշել է, որ այս ուղերձը կհասցնեն վրացի գործարարներին:
Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարը և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն անդրադարձել են նաև զբոսաշրջության ոլորտին։ Քննարկվել են երկկողմ զբոսաշրջության զարգացման հնարավորությունները և միասնական տարածաշրջանային զբոսաշրջային ծրագրերի իրականացումը, որը կմշակվի ՏԶՆՆ զբոսաշրջության պետական կոմիտեի և Վրաստանի համապատասխան գերատեսչությունների կողմից։
22:16
21:55
21:49
21:38
21:24
17:16
17:03
16:55
14:33
14:16
13:55
13:45
13:21
12:45
12:21
12:05
11:53
11:36
11:15
10:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03