Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ներկա է գտնվել «Պրոֆպանել» ընկերության՝ Հայաստանում առաջին արևային վահանակներ արտադրող գործարանի պաշտոնական բացման արարողությանը: Ընկերությունը Հայաստանում արևային վահանակների արտադրության ոլորտում գործունեություն է ծավալում 2016 թվականից SolarOn ապրանքանիշով:
Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։
Վարչապետ Կարապետյանը շրջայց է կատարել գործարանում, ծանոթացել արտադրական գործընթացին, ընկերության ծրագրերին և զարգացման հեռանկարներին: Կառավարության ղեկավարին ներկայացվել է, որ SolarOn արևային վահանակներ արտադրող և տեղադրող գործարանի արտադրական հզորությունը կազմում է տարեկան 10 ՄՎտ, աշխատակիցների քանակը լրիվ արտադրական ծանրաբեռնվածության դեպքում՝ 50 մարդ: Սկզբնական ներդրումների ծավալը կազմում է մոտ 2 մլն ԱՄՆ դոլար: Ընկերությունը նախատեսում է նախ արևային վահանակներ մատակարարել ներքին շուկային, ապա կազմակերպել արտահանում դեպի տարածաշրջանային և այլ երկրներ։ 1,5 կՎտ հզորությամբ արևային մինի-կայանը, որը կարող է արտադրել ամսական մոտ 200 կՎտժ էլեկտրաէներգիա, կարժենա 1,5-1,7 հազ. ԱՄՆ դոլար: 2017 թ. գարնանից ընկերությունն աշխատում է թեստային ռեժիմով և արդեն իրականացրել է արտադրական և բնակելի տարածքների համար արևային կայանների տեղադրման մի շարք նախագծեր:
Նշենք, որ 2017 թ. փետրվարի 23-ի նիստում կառավարությունը որոշել էր ներդրումային ծրագրի շրջանակում «Պրոֆպանել» ՍՊԸ-ին ազատել մաքսատուրքից՝ տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման համար:
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58