Վահան Մարտիրոսյանը վրացական կողմի հետ քննարկել է տրանսպորտի ոլորտում հայ-վրացական երկկողմ համագործակցության հարցերը
29.06.17 | 19:05
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հունիսի 29-ին ընդունել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գիորգի Գախարիային։ Ինչպես տեղեկացնում են
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայությունից, բարձր գնահատելով երկու երկրների միջև համագործակցության ամուր հիմքերը՝ Վահան Մարտիրոսյանը նշել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև առանձնահատուկ գործընկերային հարաբերություններ են ձևավորված։
Նախարարն ընդգծել է, որ տնտեսության զարգացմանն ուղղված կարևորագույն՝ տրանսպորտի, կապի և հեռահաղորդակցության ոլորտներում առաջիկայում երկու երկրների միջև համագործակցությունն ավելի կընդլայնվի։
Անդրադառնալով ՏՏ ոլորտի զարգացման հնարավորություններին՝ նախարարն առաջարկել է քայլեր ձեռնարկել այս ոլորտում երկու երկրների միջև համատեղ իրականացվող ծրագրերն ընդլայնելու և զարգացնելու ուղղությամբ։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Լարսի ավտոճանապարհին, բեռնափոխադրումներին և ուղևորափոխադրումներին առնչվող մի շարք խնդիրների։
Քննարկվել են հետագա համագործակցությանն առնչվող այլ հարցերիաների

Քննարկվել են հետագա համագործակցությանն առնչվող այլ հարցեր